close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 12 Սեպտեմբեր 2018

    Սիրով տեղեկցնում ենք, որ Վարշավայում գործող Լեհ-հայկական հիմնադրամը, Գալերեա Բարձո Բիալայի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Լեհաստան. Ինքնություն և սեր» խորագրով նկարչական մրցույթ:

    Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի սաները, շրջանավարտները, պրոֆեսորադասախոսական կազմը (մինչև 40 տարեկան), ինչպես նաև երիտասարդ հայ նկարիչներ՝ իրենց անհատական աշխատանքներով: Մրցույթին ներկայացվելիք աշխատանքում հայտատուն պետք է պատկերի Լեհաստանը՝ իր պատկերացմամբ, կամ աշխատանքը պետք է ընդգրկի լեհական տարրեր: Մրցույթն ընթանալու է 2 փուլով:

     

    1-ին փուլի ընթացքում մինչև 2018 թ. սեպտեմբերի 20-ը անհրաժեշտ է ներկայացվելիք աշխատանքի լուսանկարները (մանրամասները՝ կանոնադության մեջ) ուղարկել konkurs.poland@fpo.com.pl էլ. հասցեին: 2-րդ փուլը`ընտրված աշխատանքների ցուցահանդեսը կկայանա ս. թ. նոյեմբերի 12-ին, որի ընթացքում կընտրվեն մրցույթի հաղթողները:

     

    Մանրամասն տեղեկատվության և հարցերի դեպքում կարող եք կապվել +48511227777 հեռախոսահամարով կամ konkurs.poland@fpo.com.pl էլ. հասցեով:

     

    Մաղթում ենք հաջողություն:

     

    Print Print Share: