close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 4 Հոկտեմբեր 2018

    Ս.թ. հոկտեմբերի 2-ին Բյուրականի արվեստի ակադեմիայում կայացավ Եվրոպական միության ազգային մշակութային կազմակերպությունների (ՅՈՒՆԻՔ/EUNIC) հայաստանյան կլաստերի հիմնադրման վերաբերյալ կանոնադրության և փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը:

    ՅՈՒՆԻՔ-ը Եվրամիության ազգային մշակութային կազմակերպությունների գլոբալ ցանց է, որը միավորում է Եվրամիության անդամ 28 երկրների մշակույթի ոլորտում գործող 36 հաստատություն։ ՅՈՒՆԻՔԻ նպատակն է համատեղել ջանքերը ներկայացնելու մշակույթի ոլորտում եվրոպական լավագույն փորձը, խթանելու մշակույթների միջև բազմազանության և փոխըբռնման գաղափարները:

     

    Հայաստանում ՅՈՒՆԻՔ կլաստերը հիմնվել է 2018 թ.-ի ամռանը հետևյալ հինադիր անդամների կողմից՝ Բրիտանական խորհուրդ, Գոթեի ինստիտուտ, «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտե, Հայաստանում Ֆրանսիայի, Շվեդիայի, Չեխիայի, Լեհաստանի և Բուլղարիայի դեսպանատներ:

     

    ՅՈՒՆԻՔ Հայաստանի 2018-19թթ.-ի նախագահությունը ստանձնել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը, իսկ փոխնախագահություն՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:

     

    Միջոցառման ֆոտոռեպորտաժ

    Print Print Share: