close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 29 Հոկտեմբեր 2018

    Նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի և Լեհաստանի միջև ստեղծված մշակութային կապերն, ինչպես նաև խթանել համագործակցության հեռանկարները` ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը հրավիրել է Հայաստանի մշակութային աշխարհի ներկայացուցիչներին մշակութային երկխոսության:

    Հանդիպմանը, որը կայացել է հոկտեմբերի 16-ին դեսպանի կեցավայրում, դեսպան Չեպլակը հյուրերին շնորհակալություն է հայտնել արդեն կայացած համագործակցության համար` հույս հայտնելով, որ դեսպանության հետ կապը կլինի շարունակական: Ներկայացնելով հյուրերին համագործակցության արդյունքներն ու պտուղները` Լեհաստանի դեսպանը, մասնավորապես, նշել է. «Հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը ընդունելու մեր հրավերը մասնակցել այս փոքրիկ ընդունելությանը` հնարավորություն ընձեռելով ինձ շնորհակալություն հայտնել մեր անցյալի և ապագայի համագործակցության համար: Կարծում եմ, որ մարդկային էության համար մշակույթը կարևորագուն արժեք է, որն ամրապնդում և խթանում է հասարակության տարբեր դերակատարների միջև կապերը»:

     

    Ոչ պաշտոնական միջոցառումը հնարավորություն է ընձեռել շփվելու գործընկերների, անձանց հետ, ում հետ նախկինում դեսպանությունը աշխատել է, շարունակում է համագործակցել մինչ օրս, ինչպես նաև ծանոթանալ նոր գործընկերների հետ:

     

    Միջոցառմանը ներկա էին ֆիլմաշխարհի, երաժշտության, արվեստի, հեռուստատեսության, ռադիոյի և այլ բնագավառների ներկայացուցիչներ:

    DSC_0007
    DSC_0015
    DSC_0025
    DSC_0028
    DSC_0040

    Print Print Share: