close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 1 Օգոստոս 2018

    2018 թ-ի օգոստոսի 1-ին նշում ենք Վարշավայի գետտոյի ապստամբության 74-րդ տարելիցը: Յուրաքանչյուր տարի` ժամը 17:00-ին, Վարշավայի փողոցներում հնչում են տագնապի ահազանգերը: Քաղաքը կանգ է առնում: Մեկ րոպե լռությամբ քաղաքի բնակիչները հարգանքի տուրք են մատուցում նահատակված և փրկված ապստամբներին:

     

    Ամեն տարի Լեհաստանի տարբեր քաղաքներում անց են կացվում զանազան միջոցառումներ ի հիշատակ ապստամբության զոհերի, սակայն մայրաքաղաքն առանձնահատուկ է այն հիշում: «W» ժամն է (թարգմ. «W» տառով է նշվել ապստամբության գործողությունների սկսման ժամը, լեհերեն Wybuch` պայթյուն բառից)` 17:00, հիշեցնում ապստամբության սկզբի մասին: Այդ պահին քաղաքը հեղեղում են տագնապի ահազանգերը` հնչեցնելով մեկ րոպե տևողությամբ անխախտ սուլոց: Հանրային տրանսպորտը, մեքենաները և Վարշավայի բնակիչները կանգ են առնում, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն ապստամբներին և քաղաքի զոհված բնակիչներին:

     

    Վարշավայի ապստամբությունը բռնկվել է 1944թ-ի օգոստոսի 1-ին, տևել է 63 օր, և Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության մեջ այն գրանցվել է որպես ազատագրական ամենամեծ շարժում:  Ազգային բանակի գրեթե 50 հազար ապստամբ կանգնել է ի պայքար գերմանացիների դեմ, ովքեր 1939 թ-ից գրավել են Լեհաստանի մայրաքաղաքը: Զինված մարտեր են ընթացել Վարշավայի բոլոր շրջաններում:

     

    Ապստամբության ընթացքում զոհվել է Ազգային բանակի մոտ 16 հազար մարտիկ և 150 հազար խաղաղ բնակիչ: Ավիրվել է Վարշավայի ձախ ափի շինարարական օբյեկտների գրեթե 25%-ը, իսկ մինչ 1945 թ-ի հունվարի 16-ը գերմանացիների կողմից տարվող քանդումների արդյունքում ընդհանուր ոչնչացվել է բնակելի տարածքների 70%-ը և պատմական օբյեկտների 90%-ը:

     

    Դիտե´ք Վարշավայի ապստամբության թանգարանի Flickr ֆոտոշարքը:  

     

    Print Print Share: