close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

  • Ընդհանուր տեղեկություն

     

    Հայրենադարձությունը դա լեհական ծագման անձանց վերադարձն է Լեհաստան: Սա նույնպես Լեհաստանի քաղաքացիություն ստանալու յուրահատուկ, արտոնյալ միջոց է։ Նման իրավունք տրվում է միայն այն անձանց, ովքեր չունեն Լեհաստանի քաղաքացիություն, սակայն ցանկանում են մշտական սկզբունքով բնակվել Լեհաստանի Հանրապետությունում։ Հայրենադարձ է համարվում լեհական ծագման այն անձը, որը ժամանել է Լեհաստանի Հանրապետություն ազգային տեսակի մուտքի արտոնագրի հիման վրա, որը տրված է մշտական սկզբունքով բնակվելու նպատակով: Համաձայն գործող օրենքի` Լեհաստանի սահմանը հատելու կնիքի ամսաթիվը համարվում է լեհական քաղաքացիության տրամադրաման ամսաթիվ: Հայրենադարձության միջոցով լեհական քաղաքացիություն կարող են ստանալ նաև հայրենադարձի ամուսինը և հայրենադարձի խնամակալության տակ գտնվող անչափահաս զավակները:

     

    2000 թ նոյեմբերի 9-ի Հայրենադարձության մասին օրենքը (ամբողջական տեքստը՝ 2014 թ․ Օրենքների ժողովածու, կետ 1392` հետագա փոփոխություններով) սահմանում է հայրենադարձության միջոցով Լեհաստանի քաղաքացիություն ստանալու հիմքերը, հայրենադարձի իրավունքները, ինչպես նաև՝ հայրենադարձներին ու նրանց ընտանիքների անդամներին հատկացվող օգնության տրամադրման կանոնները և եղանակները։

     

    Հայրենադարձության գործընթացում առաջին և կարևորագույն փուլն է անձի` լեհական  ծագման ճանաչման որոշման կայացումը: Նման որոշում կայացնում է դիմորդի բնակության վայրով պայմանավորված իրավասու հյուպատոսը` հայրենադարձության նպատակով ազգային տեսակի վիզայի համար դիմումի հիման վրա:

     

    Հայրենադարձության նպատակով մուտքի արտոնագրի տրամադրաման պայմանները

     

    Լեհական ծագումով անձ է ճանաչվում նա, ով հայտարարում է լեհ ժողովրդին իր պատկանելիությունը և կատարում միաժամանակ հետևյալ երկու պահանջները.

     

    • ծնողներից/պապիկներից ու տատիկներից առնվազն մեկը կամ մեծ պապիկներից/տատիկներից երկուսն ունեցել են լեհական ծագում (այս պահանջը համարվում է կատարված, եթե վերոնշյալ նախնիները հաստատել են իրենց պատկանելիությունը լեհական ազգին),
    • Հաստատում է իր կապը լեհականության հետ։

     

    Լեհական ծագումը հաստատող փաստարկներ կարող են լինել փաստաթղթեր, որոնք տրվել են Լեհաստանի պետական մարմինների կամ եկեղեցու կողմից, ինչպես նաև՝ նախկին ԽՍՀՄ իշխանությունների կողմից և որոնք վերաբերում են դիմորդներին, նրանց ծնողներին կամ պապերին/նախապապերին, հատկապես՝

     

    • Անձը հաստատող լեհական փաստաթուղթ,
    • Քաղաքացիական կացության գրանցման վկայականները, կամ նրանց պատճենները, կամ մկրտության վկայականները, որոնք կապացուցեն դիմորդի կապը լեհականության հետ,
    • Լեհական բանակում ծառայության մասին վկայական, որտեղ նշում լինի լեհական ազգության վերաբերյալ,
    • Արտաքսումը կամ բանտարկությունը հաստատող փաստաթուղթ, որում լեհական ազգության վերաբերյալ նշում լինի,
    • Անձը հաստատող փաստաթղթեր կամ այլ պաշտոնական փաստաթղթեր, որոնցում լեհական ազգության վերաբերյալ նշում լինի,
    • Փաստաթուղթ, որն ապացուցում է, որ տվյալ անձը հետապնդման է ենթարկվել իր լեհական ազգության պատճառով,
    • Արտաքսված կամ հետապնդված անձի վերականգնումը հաստատող փաստաթուղթ, որում լեհական ազգության վերաբերյալ նշում լինի։

     

    Հայրենադարձության նպատակով ազգային տեսակի մուտքի արտոնագիր կարող է տրվել լեհական ծագման այն անձին, որը բավարարում է հետևյալ պայմանները` միաժամանակ․

     

    • Ունի լեհական ծագում,
    • Մինչև 2001 թ․ հունվարի 1-ը մշտական բնակություն են  ունեցել հետևյալ ժամանակակից հանրապետությունների տարածքում՝

    - Հայաստանի Հանրապետությունում,

    - Ադրբեջանի  Հանրապետությունում,

    - Վրաստանի Հանրապետությունում,

    - Ղազախստանի Հանրապետությունում,

    - Ղրղզստանի Հանրապետությունում,

    - Տաջիկիստանի Հանրապետությունում,

    - Թուրքմենստանի Հանրապետությունում,

    - Ուզբեկիստանի Հանրապետությունում,

    - Ռուսաստանի Դաշնության ասիական մասում։

     

    Հայրենադարձության նպատակով մուտքի արտոնագիր կարող է տրամադրվել նաև վերոհիշյալ պայմաններին բավարարող անձի ամուսնուն և նրա ժառանգներին (զավակներին, թոռներին)` մինչև չորրորդ սերունդ։

     

    Հայրենադարձության արտոնագրի տրամադրումը կարող է մերժվել, եթե անձը՝

     

    • կորցրել են վերոնշյալ հայրենադարձության մասին օրենքի հիմքով ստացած Լեհաստանի քաղաքացիությունը,
    • 1944–1957 թթ․ Լեհաստանի և Բելառուսի ՍՍՀ, Ուկրաինայի ՍՍՀ, Լիտվայի ՍՍՀ և նախկին ԽՍՀՄ-ի հետ կնքված համաձայնագրի հիման վրա հայրենադարձել է Լեհաստանի Հանրապետության կան Լեհաստանի Ժողովրդավարական Հանրապետության տարածքից դեպի վերոհիշյալ հանրապետություններից որևէ մեկը,  
    • Լեհաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելիս գործել է ի վնաս Լեհաստանի Հանրապետության շահերին,
    • Մարդու իրավունքների ոտնահարման է մասնակցել կամ մասնակցում,
    • Անձի տվյալները գրանցված են Շենգենի Տեղեկատվական Համակարգում մուտքն արգելելու նպատակով,
    • Մերժումը պայմանավորված է Լեհաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության կամ հասարական անդորրի պահպանության նկատառումներով,
    • Մերժումը պայմանավորված է անձի տվյալների մուտքագրումով Լեհաստանի Հանրապետության տարածքում անցանկալի օտարերկրացիների ցանկում։

     

    Լեհաստանում բնակվելու պայմանների բավարարում

     

    Հյուպատոսը հայրենադարձության նպատակով ազգային տեսակի մուտքի արտոնագիրը  տրամադրում է Լեհաստանի Հանրապետությունում բնակվելու պայմաններ ունեցող անձին, այսինքն՝ նրան, ով կներկայացնի ապացույցներ, որոնք վկայում են առնվազն 12 ամիս ժամանակահատվածով կեցարան և եկամուտների աղբյուրներ ունենալու կամ վերջիններով ապահովված լինելու մասին։

     

    Բնակվելու պայմանների ապահովման նոր տարբերակ է Կառավորությանն առընթեր Հայրենադարձության հարցերով զբաղվող պատասխանատուի հանձնարարությամբ Լեհաստանում սոցիալական հաստատությունների կողմից կազմակերպվող և հայրենադարձների համար նախատեսված կենտրոններում տեղի տրամադրումը։ Այդ տեղը տրվում է Լեհաստանում գտնվելու առաջին 3 ամսվա համար՝ ժամկետը ևս 3 ամսով երկարացնելու հնարավորությամբ։ Հաստատությունում բնակվելու ընթացքում հայրենադարձը ապահովվում է բնակության պայմաններով, ինչպես նաև ադապտացիոն և, հարկ եղած դեպքում, լեզվի դասընթացներով։ Հաստատությունում բնակվելու ընթացքում հայրենադարձը հաստատության աջակցությամբ փնտրում է կեցարան և աշխատատեղ։ Բնակվելու պայմանները բավարարող ապացույցներ են համարվում՝

     

    • Ադապտացիոն հաստատությունում տեղի տրամադրման որոշումը Կառավորությանն առընթեր Հայրենադարձության հարցերով զբաղվող պատասխանատուի կողմից,
    • Համայնքի (գմինայի) խորհրդի որոշումը, որն երաշխավորում է հայրենադարձին բնակվելու պայմանների` այսինքն՝ կեցարան և ապրուստի միջոցների ապահովումը, առնվազն երկու տարվա ընթացքում,
    • Առնվազն երկու տարվա ընթացքում հայրենադարձին բնակվելու պայմանների տրամադրման վերաբերյալ հայտարարագիր՝ կազմված նոտարական ակտի ձևով և տրված Լեհաստանի Հանրապետության տարածքում նստավայր ունեցող ֆիզիկական անձի, իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպչական միավորի կողմից,
    • Շրջանի (պովիատի) խորհրդի որոշում, որով Ստարոստան պարտավորվում է հայրենադարձին սոցիալական աջակցության տներում տեղ տրամադրել։

       

    Որոշումն ու հայտարարագիրը պետք է պարունակեն կեցարանի, նրա տրամադրման ձևի, եկամուտի ստացման կամ ապահովման աղբյուրի վերաբերյալ մանրամասն տեղեկություն: Ֆիզիկական անձի հայտարարագիրը կարող է վերաբերել միայն այդ անձի ծնողներին, զավակներին կամ եղբայրներին ու քույրերին:

     

    Ապրուստի աղբյուրների վերաբերյալ ապացույցները պարտադիր չեն, եթե տվյալ անձին հատկացվում է կենսաթոշակ կամ նպաստ` կենսաթոշակներին ու նպաստներին առնչվող լեհական սահմանումների համաձայն:

     

    Բնակվելու պայմաններն ապացուցող հիմնավորումներ կարող են լինել`

     

    • Լեհաստանում բնակարանի սեփականության վկայականը,
    • անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիրը և ԼՀ ժամանելուց հետո այն գնելու համար նախատեսված միջոցները,
    • բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր:

     

    Ապրուստի աղբյուրներ կարող են լինել այդ թվում նաև՝

     

    • Լեհաստանում կատարած աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը,
    • Սոցիալական ապահովության հիմնարկի կենսաթոշակը կամ նպաստը,
    • այլ ֆինանսական միջոցները (նվիրատվությունները, արտերկրում բնակարանի վաճառքից ստացված գումարը, կրթաթոշակները), որոնք թույլ են տալիս հայրենադարձին ապահովել իր և իր ընտանիքի համար ապրուստ,
    • հրավիրող կողմի` անհատի կամ ընկերության հանձնառությունը` մինչև հայրենադարձի ինքնուրույնանալը հոգալ նրա ապրուստը, բժշկական ծախսերը, ապահովագրությունը և այլն:

     

    Այն անձանց, որոնք ապահոված չեն Լեհաստանի Հանրապետությունում կեցարանով և եկամուտների աղբյուրներով, բայց բավարարում են հայրենադարձության արտոնագիր տրամադրելու մյուս պահանջները, հյուպատոսը տալիս է հայրենադարձության նպատակով ազգային տեսակի մուտքի արտոնագրի տրամադրման որակավորում (նախկինում` հայրենադարձության արտոնագրի տրամադրման խոստում):

     

    Հայրենադարձի ամուսինը

     

    2017 թ. մայիսի 1-ից սկսած հայրենադարձի ամուսինը, որը չունի լեհական ծագմում, նույնպես կարող է ստանալ հայրենադարձության նպատակով ազգային տեսակի մուտքի արտոնագիր, եթե ցանկանում է ձեռք բերել Լեհաստանի քաղաքացիություն հայրենադարձի հետ նույն եղանակով: Այս դեպքում նա նույնպես դառնում է հայրենադարձ և օրենքի դրույթներով ստանում հայրենադարձին հատկացվող իրավունքները:

     

    Եթե ամուսինը չի ցանկանում ստանալ հայրենադարձության միջոցով Լեհաստանի քաղաքացիություն, օրինակ` ցանկանում է պահպանել երկքաղաքացիություն չընդունող պետության ցայժմ ունեցած քաղաքացիությունը, ապա նա կարող է դիմել Լեհաստանի Հանրապետության տարածքում բնակվելու իրավունքի հատկացման համար: Ստանալով այդ թույլտվությունը` նա ձեռք է բերում բազմաթիվ իրավունքներ, որոնցից կարող է օգտվել Լեհաստանի քաղաքացիների հետ հավասարության սկզբունքով, օրինակ` առանց հավելյալ աշխատանքային թույլտվության կամ համաձայնության աշխատելու իրավունք` որոշ մասնագիտությունների բացառությամբ, սոցիալական խնամակալությունից և աջակցությունից օգտվելու իրավունք, անվճար բուժօգնությունից օգտվելու իրավունք, սոցիալական ապահովագրությունից, կրթությունից, տնտեսվարության իրավունքից օգտվելու հնարավորություն:

     

    Բնակվելու իրավունք ձեռք բերելուց հետո հայրենադարձի ամուսինը կարող է Լեհաստանի քաղաքացիությունը ստանալու դիմում ներկայացնել: Դիմումը դիմորդի բնակության հասցեով պայմանավորված իրավասու վոևոդի միջնորդությամբ հղվում է Լեհաստանի Հանրապետության Նախագահին:

     

    Լեհաստանի տարածքում գտնվող անձի ճանաչումը որպես հայրենադարձի

     

    Հնարավոր է հայրենադարձության ճանաչում նաև այն դեպքում, երբ անձը բավարարում է հետևյալ պայմանները միաժամանակ`

     

    • ունի լեհական ծագում,
    • Ինչպես հայրենադարձների դեպքում, մինչև 2001 թ․ հունվարի 1-ը մշտական բնակություն են  ունեցել վերոնշյալ  հանրապետություններից որևէ մեկի տարածքում,
    • Այդ անձին չեն վերաբերում վերոհիշյալ հանգամանքները, որոնք խոչընդոտում են հայրենադարձության նպատակով ազգային տեսակի մուտքի արտոնագրի տրամադրումը,
    • Գտնվել է Լեհաստանի տարածքում որոշակի ժամկետով տրված բնակվելու իրավունքով` բարձրագույն կրթության ստացման նպատակով, որը տրամադրվել է ոչ Լեհաստանի քաղաքացիներին կրթություն ստանալու օրենքների հիման վրա: Այդ անձը բուհն ավարտելուց հետո 12 ամսվա ընթացքում պետք է դիմի նախատեսվող բնակության վայրով պայմանավորված վոևոդին,
    • Որպես հայրենադարձ կարող է ճանաչվել նաև այն անձը, որը Լեհաստանի Հանրապետության տարածքում գտնվել է մշտական կացության թույլտվության, բնակվելու թույլտվության կամ կացության իրավունքի հիման վրա,
    • Լեհաստանի Հանրապետությունում ունի ապրուստի միջոց, ինչպես նաև կեցարանը զբաղեցնելու իրավական հիմք:

     

    Եթե անձի լեհական ծագումը նախկինում հաստատված չի եղել, ապա հայրենադարձության ճանաչման դիմումը կարող է հանգուցալուծվել արտերկրում վերջին բնակության վայրով պայամանավորված իրավասու հյուպատոսի կողմից նախաձեռնած ընթացակարգի արդյունքներով: Լեհաստանի քաղաքացիությունը տրամադրվում է հայրենադարձության վերաբերյալ որոշման` ուժի մեջ մտնելու օրով:

     

    Օժանդակություն հայրենադարձներին

     

    Պետության բյուջեից հայրենադարձին տրամադրվում է միանվագ անհատույց ֆինանսական օժանդակություն հետևյալ տեսքով`

     

    • Ժամանման կամ թռիչքի, ինչպես նաև գույքի փոխադրման ծախսերի հատուցում։ Փոխհատուցման չափը կազմում է արտերկրում հայրենադարձի բնակավայրին ամենամոտ գտնվող երկաթգծի կայարանից մինչև Լեհաստանում բնակություն հաստատելու վայրը գնացքի 2-րդ կարգի տոմսի կրկնապատիկը։ Այդ գումարը կարող է հատկացնել հյուպատոսը, եթե մուտքի արտոնագիր ստացած անձը բավարար ֆինանսական միջոցներ չունի՝ Լեհաստան մեկնելու համար,
    • Բնակության հաստատման և ընթացիկ ապրուստի համար նպաստ,
    • Հայրենադարձի անչափահաս երեխաների ուսման ծախսերը հոգալու համար նախատեսված նպաստ:

     

    Վերոնշյալ նպաստները չեն հարկվում։ Բացի այդ նպաստներից կարելի է դիմել նաև անհատական` այսպես կոչված վերանորոգման նպաստի համար։ Օժանդակության ուրույն տեսակ է լեհերենի և լեհական հասարակությունում ադապտացիայի դասընթացների կամզակերպումը։

     

    Հայրենադարձներին հատկացվող օժանդակության նոր տարբերակ է Կառավարությանն առընթեր Հայրենադարձության հարցերով զբաղվող պատասխանատուի կողմից հատկացվող բնակարանային աջակցությունը։ Այս նպաստը հատկացվում է որպես հավելավճար վարձակալվող բնակարանի վճարի (10 տարի ժամկետով) կամ բնակարանի գնման համար։ Օժանդակության ամբողջական չափը կազմում է յուրաքանչյուր հայրենադարձի հաշվով 25 հազ․ զլոտի։

     

    Լեհական փաստաթղթեր

     

    Բնակություն հաստատելու նպատակով ժամանելուց հետո հայրենադարձը պետք է կարգավորի Լեհաստանում իր բնակության ու գրանցման հետ կապված հարցերը․

     

    • Ներկայացնել տեղական ՔԿԱԳ իր քաղաքացիական կացության վկայականն ու դրա լեհերեն թարգմանությունը՝ կատարված նոտարական թարգմանչի կողմից, եթե հյուպատոսի միջնորդությամբ թարգմանությունը չէր արվել,
    • Ներկայանալ իրավասու Շրջանային (Վոևոձտվոյի) վարչության Քաղաքացիների հարցերով զբաղվող բաժին` լեհական քաղաքացիության հաստատման համար,
    • Քաղաքապետարանում կամ համայնքային վարչությունում դիմել անձը հաստատող փաստաթղթի տրամադրման համար, գրանցվել մշտական բնակության թույլտվության, ինչպես նաև PESEL համար ստանալու նպատակով։

     

    Քաղաքացիական կացության վկայականի հետ կապված ընթացակարգը արագացնելու նպատակով հայրենադարձը կարող է դիմել հյուպատոսին՝ լեհական քաղաքացիական կացության վկայականը կազմելու համար:

    Print Print Share: