close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ԼԵՀԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀՈՒՄ

  • Լեհաստանի քաղաքացիություն շնորհելու մասին դիմում-հայտ կարող են ներկայացնել անձինք, ովքեր նախկինում երբեք չեն ունեցել Լեհաստանի քաղաքացիություն:

     

    Լեհաստանի քաղաքացիություն շնորհելու հարցերը կարգավորվում են 2009թ.-ի ապրիլի 2-ի «Լեհաստանի քաղաքացիության մասին» օրենքով:

     

    Լեհաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգը ներառում է դիմորդի` իր ծնողական խնամակալության տակ գտնվող անչափահաս երեխային, քանի դեռ բավարարված է հետևյալ պայմաններից մեկը`

     

    1. երկու ծնողներն էլ ներկայացնում են Լեհաստանի քաղաքացիություն շնորհելու դիմում- հայտ,


    2. երեխաները գտնվում են միմիայն Լեհաստանի քաղաքացիություն շնորհելու հայտով դիմող ծնողի ծնողական խնամակալության տակ,


    3. մյուս ծնողը, ով չի հանդես գալիս Լեհաստանի քաղաքացիություն շնորհելու հայտով և չունի Լեհաստանի քաղաքացիություն, իր համաձայնությունն է հայտնում իրավասու վոյևոդայի կամ հյուպատոսի առջև:

     

    Լեհաստանի քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմում-հայտը ներկայացնելու ժամանակ 16 տարեկանը բոլորած անչափահաս դիմորդը պետք է նաև ներկայացնի իր իսկ գրավոր համաձայնությունը:

     

    ԼԵՀԱՍՏԱՆԻ  ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ  ՇՆՈՐՀԵԼՈՒ  ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

     

    Լեհաստանի քաղաքացիությունը շնորհվում է Լեհաստանի Հանրապետության նախագահի կողմից: ԼՀ նախագահն իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում որևիցե պայմաններով սահմանափակված չէ և կարող է Լեհաստանի քաղաքացիություն շնորհել ցանկացած օտարերկրացուն:

     

    Օտարերկրացին Լեհաստանի քաղաքացիություն ստանալու դիմում-հայտը կարող է ներկայացնել հետևյալ դեպքերում`

     

    • Լեհաստանում կացության թույլտվության հիման վրա բնակվելու դեպքում (չի վերաբերում Լեհաստանում մուտքի արտոնագրի կամ առանց մուտքի արտոնագրի ռեժիմի հիման վրա բնակվելուն)՝ ուղղված իրավասու տարածքային վոյևոդային;

     

    • Արտերկրում բնակվելու դեպքում` ուղղված իրավասու հյուպատոսին` հաշվի առնելով դիմորդի բնակության վայրը:

     

    • Անձամբ կամ փոստով` պաշտոնական վավերացված ստորագրությամբ:

     

    Բոլոր ներկայացված փաստաթղթերն ենթարկվում են ստուգման և հաստատման, ապա ուղարկվում են Լեհաստանի Հանրապետության նախագահին` իրավասու ներքին գործերի նախարարի միջոցով:

     

    Պահանջվող փաստաթղթերը`

     

    1. Լեհաստանի քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմում-հայտ` ուղղված Լեհաստանի Հանրապետության նախագահին,

     

    2. Դիմորդի անձը և քաղաքացիությունը հաստատող վավեր փաստաթուղթ,

     

    3. Ծննդյան վկայական` հաստատված ապոստիլով,

     

    4. Ամուսնության վկայական` հաստատված ապոստիլով,

     

    5. Ամուսնալուծված անձանց դեպքում` ամուսնալուծության վկայական` հաստատված ապոստիլով,

     

    6. Լեհերեն լեզվով և անհատապես ստորագրված դիմորդի ինքնակենսագրությունը,

     

    7. Անցյալում Լեհաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմելու մասին հայտարարություն,

     

    8. Անցյալում Լեհաստանի քաղաքացիության բացակայությունը, Լեհաստանի քաղաքացիությունից ազատվելու կամ հրաժարվելու փաստը հաստատող փաստաթուղթ, եթե դիմորդը կամ նրա նախնիները ունեցել են Լեհաստանի քաղաքացիություն,

     

    9. Անձնագրի չափով արդի լուսանկար,

     

    10. Ներկայիս քաղաքացիության վերաբերյալ իրավական կանոնակարգերին իրազեկ լինելու մասին հայտարարություն,

     

    11. Դիմում-հայտում նշված տվյալները և տեղեկությունները հաստատող բոլոր փաստաթղթերը:

     

    Դիմորդի անչափահաս երեխաների դեպքում պահանջվում է նաև հավելյալ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

     

    1. Երեխայի ծննդյան վկայականը՝ հաստատված ապոստիլով:

     

    2. Մյուս ծնողի գրավոր համաձայնությունը երեխային Լեհաստանի քաղաքացիություն շնորհելու համար` ներկայացված իրավասու տարածքային վոյևոդային կամ հյուպատոսին:

     

    3. 16 տարեկանը լրանալու դեպքում` երեխայի գրավոր համաձայնությունը իրեն Լեհաստանի քաղաքացիություն շնորհելու համար` ներկայացված իրավասու տարածքային վոյևոդային կամ հյուպատոսին:

     

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն:

     

    1. Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն A4 ֆորմատի պատճենների հետ միասին:

       

    2.  Դիմորդը պետք է ներկայացնի վավեր անձնագիր:

       

    3. Բոլոր հայտերն ու բլանկերը պետք է պարունակեն ամսաթիվ և պետք է ստորագրված լինեն դիմորդի կողմից`հյուպատոսի ներկայությամբ:

       

    4. Բոլոր հայտերն ու բլանկերը պետք է լրացված լինեն լեհերեն լեզվով, ընթեռնելի (մեծատառերով):

       

    5. Լեհաստանից բացի այլ պետության կողմից տրված բոլոր պաշտոնական փաստաթղթերը պետք է հաստատվեն ապոստիլով: Հայաստանում ապոստիլի հաստատման համար անհրաժեշտ է դիմել ՀՀ արդարադատության նախարարություն (քաղաքացիական կացության ակտեր) կամ ՀՀ արտաքին գործերի նախարարություն:

       

    6. Բացի լեհերենից ցանկացած այլ լեզվով կազմված փաստաթղթերը (օրինակ, հայերեն) պետք է պաշտոնապես թարգմանվեն լեհերեն Լեհաստանում նոտարական թարգմանչի (հայերեն լեզվի նոտարական թարգմանիչների ցանկ) կամ Լեհաստանի հյուպատոսի կողմից:

       

    7. Դեսպանություն ներկայացված փաստաթղթերը վերադարձման ենթակա չեն:

       

    8. Լեհաստանի քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմում-հայտերի ընդունման և ուսումնասիրման, ինչպես նաև Լեհաստանի քաղաքացիության շնորհման կամ Լեհաստանի քաղաքացիություն շնորհումը մերժող փաստաթղթի փոխանցման համար գանձվում է հյուպատոսական վճար` ըստ ընթացիկ հյուպատոսական վճարների աղյուսակի: Հյուպատոսական վճարները գանձվում են փաստաթղթերը հանձնելու պահին և վերադարձի ենթակա չեն`անկախ գործի արդյունքից:

     

     

    Print Print Share: