close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ HԱՅՏԵՐ

  • Լեհաստանի քաղաքացիության ձեռքբերման կամ կորստի հետ կապված հարցերում հյուպատոսն արձանագրություն է կազմում հայտերի վերաբերյալ 2009 թ.ապրիլի 2-ի «Լեհաստանի քաղաքացիության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ պարբերության   համաձայն հետևյալ փաստաթղթերի հիման վրա`

     

    • Անչափահաս երեխայի կողմից Լեհաստանի քաղաքացիության ձեռքբերման կամ կորստի վերաբերյալ մյուս ծնողի համաձայնությունը` ըստ Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ պարբերության 2-րդ կետի:

     

    • 16 տարին բոլորած անչափահաս երեխայի համաձայնությունը Լեհաստանի քաղաքացիության ձեռքբերման կամ կորստի վերաբերյալ` ըստ Օրենքի 8-րդ հոդվածի:
       

    Հայտը ներկայացնելու նպատակով խնդրում ենք մեզ հետ կապ հաստատել դեսպանության հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստով հյուպատոսի հետ հանդիպում նշանակելու համար:


    Արձանագրություն կազմելու համար դիմորդը պետք է դեսպանություն ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`  


    1. Ինքնությունն ու քաղաքացիությունը հաստատող վավեր փաստաթուղթ (օրինակ, անձնագիր);


    2. Լեհաստանի քաղաքացիության ձեռքբերման կամ կորստի վերաբերյալ համաձայնության շահառու անչափահաս դիմորդի ծննդյան վկայականի բնօրինակը և պատճենը:

     

    2009թ. ապրիլի 2-ի «Լեհաստանի քաղաքացիության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` հայտերի ձևակերպման նպատակով փաստաթղթերի ընդունելության համար գանձվում է հյուպատոսական վճար` ըստ ընթացիկ հյուպատոսական վճարների աղյուսակի: Հյուպատոսական վճարները գանձվում են փաստաթղթերը հանձնելու պահին և վերադարձի ենթակա չեն` անկախ գործի արդյունքից:

     

    Print Print Share: