close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

  • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ

     

    Լեհաստանի քաղաքացիության ձեռքբերման և վերջինիս կորստի հարցերը կարգավորվում են 2009թ-ի ապրիլի 2-ի «Լեհաստանի քաղաքացիության մասին» օրենքով (Օրենքների ժողովածու, 2012թ., կետ 161` հետագա փոփոխություններով):

     

    Լեհաստանի քաղաքացիություն ունենալու կամ այն կորցնելու հարցերը նույնպես կարգավորվում են նախորդող օրենքների դրույթներով`

     

    • «Լեհաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» 1920 թ. հունվարի 20-ի օրենք

     

    • «Լեհաստանի քաղաքացիության մասին» 1951 թ. հունվարի 8-ի օրենք

     

    • «Լեհաստանի քաղաքացիության մասին» 1962 թ. փետրվարի 15-ի օրենք

     

    ԼԵՀԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

     

    1. (Արյան իրավունք / ius sanguinis)` օրենքի ուժով, ծնողների ծննդյան միջոցով, երբ տվյալ անձի ծնողներից առնվազն մեկն ունի Լեհաստանի քաղաքացիություն:

     

    Երեխան ձեռք է բերում Լեհաստանի քաղաքացիություն, եթե ծնողներից առնվազն մեկն ունի Լեհաստանի քաղաքացիություն` անկախ այն փաստից` ծնվել է Լեհաստանում, թե արտասահմանում (Քաղաքացիության մասին օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետ):

     

    2. (Հողի իրավունք / ius soli)` երբ երեխան ծնվում է կամ հայտնաբերվում է Լեհաստանի տարածքում:  

     

    Եթե երեխան ծնվել կամ հայտնաբերվել է Լեհաստանի տարածքում, և երկու ծնողները անհայտ են, կամ հայտնի չէ նրանց քաղաքացիությունը կամ նրանք քաղաքացիություն չունեն, (Քաղաքացիության մասին օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետ և հոդված 15), ապա օրենքի ուժով երեխան ձեռք է բերում Լեհաստանի քաղաքացիություն:

     

    3. Երեխայի լիարժեք, վերջնական որդեգրում

     

    Լեհաստանի քաղաքացիություն ունեցող անձի (անձանց) կողմից որդեգրված անչափահաս օտարերկրացին ձեռք է բերում Լեհաստանի քաղաքացիություն, եթե լիարժեք վերջնական որդեգրման գործընթացն ավարտվել է մինչև երեխայի 16 տարեկան լրանալը: Այսպիսով, երեխան համարվում է Լեհաստանի քաղաքացի իր ծննդյան պահից ի վեր:

     

    4. Լեհաստանի քաղաքացիության շնորհում

     

    Լեհաստանի Հանրապետության նախագահը կարող է օտարերկրացուն շնորհել Լեհաստանի քաղաքացիություն:

     

    5. Լեհաստանի քաղաքացիության վերականգնում

     

    Լեհաստանի քաղաքացիության վերականգնման որոշումը տրվում է ներքին գործերի նախարարի կողմից:

     

    6. Լեհաստանի քաղաքացիության ճանաչում

     

    Լեհաստանում ապրող օտարերկրացին կարող է ներկայացնել հայտ` Լեհաստանի քաղաքացի ճանաչվելու համար: ԼՀ քաղաքացի ճանաչվելու որոշումը տրվում է համապատասխան վոյևոդայի կողմից` օտարերկրացու բնակության վայրի հիման վրա: Հարկ է նշել, որ հյուպատոսը չի ընդունում վերոնշյալ դիմումները:

     

    7. Հայրենադարձություն դեպի Լեհաստան

     

    Սա Լեհաստանի քաղաքացիություն ձեռք բերելու հատուկ ընթացակարգ է լեհական ծագում ունեցող այն անձանց կողմից, ովքեր հայրենադարձության նպատակով ստացել են արտոնագիր 2000թ.-ի նոյեմբերի 9-ի «հայրենադարձության մասին» օրենքի շրջանակում (այսինքն, Օրենքների ժողովածու, 2014թ, կետ 1392` հետագա փոփոխություններով):

     

     

     

    Print Print Share: