close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

  • Իրավական հիմքերը`

    Լեհաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության կառավարությունների միջև 2012թ.  փետրվարի 10-ին կնքված համաձայնագիր փոխադարձ արտոնագրային ներկայացուցչության վերաբերյալ (M.P. 2012թ., կետ 243,) լեհերեն, անգլերեն և սլովակերեն:

     

    Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը Շենգեն տեսակի արտոնագրեր է տրամադրում Սլովակիայի Հանրապետություն մեկնողներին: Արտոնագրային ներկայացուցչությունը վերաբերում է միայն Շենգեն տեսակի արտոնագրերին, երբ դիմորդի նախատեսված այցը Շենգեն տարածքում չի գերազանցում 90 օրը: Այն դեպքում, երբ նախատեսված այցելությունը գերազանցում է 90 օրը (օր.`աշխատանքի մեկնում, ուսում, կամավորական գործունեություն և այլն), ապա արտոնագրային դիմումն ուսումնասիրում է Մոսկվայում Սլովակիայի Հանրապետության դեսպանությունը:

     

    Սլովակիայի արտոնագրային դիմումներն ընդունվում և ուսումնասիրվում են ընդհանուր հիմունքներով:

    Print Print Share: