close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

  • Իրավական հիմքերը`

    Լեհաստանի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև կնքված 2008թ. մարտի 14-ին կնքված համաձայնագիր մուտքի արտոնագրերի տրամադրման ոլորտում համագործակցության վերաբերյալ (M.P.  2008թ., N63, կետ. 550), լեհերեն, անգլերեն և սլովեներեն:

     

    Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը Շենգեն տեսակի արտոնագրեր է տրամադրում Սլովենիայի Հանրապետություն մեկնողներին: Արտոնագրային  ներկայացուցչությունը վերաբերում է միայն Շենգեն տեսակի արտոնագրերին, երբ դիմողի նախատեսված այցը Շենգեն տարածքում չի գերազանցում 90 օրը: Այն դեպքում, երբ նախատեսված այցելությունը գերազանցում է 90 օրը (օր.`աշխատանքի մեկնում, ուսում, կամավորական գործունեություն և այլն), ապա արտոնագրային դիմումն ուսումնասիրում է Կիևում Սլովենիայի Հանրապետության դեսպանությունը:

     

    Սլովենիա մեկնելու համար  արտոնագրային դիմումների դեպքում անհրաժեշտ է ներկայացնել  հրավիրողի կողմից ուղարկված և սլովենական նոտարի կողմից հաստատված երաշխավորման նամակի բնօրինակը („garantno pismo”): Լուսապատճենած, տեսածրած (սկանավորած) կամ ֆաքսով ուղարկված տարբերակներ չեն ընդունվում: Այս հարցի վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարող եք գտնել Սլովենիայի արտաքին գործերի նախարարության կայքէջում: Հարկ է նշել, որ վերոնշյալ պահանջը չի վերաբերում զբոսաշրջային արտոնագրային դիմումներին:

     

    Սլովենիայի արտոնագրային դիմումներն ընդունվում և ուսումնասիրվում են ընդհանուր հիմունքներով:

    Print Print Share: