close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

  • Իրավական հիմքերը

    - Լեհաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային խորհրդի միջև 2014թ. հունվարի 27-ին կնքված համաձայնագիր մուտքի արտոնագրային դիմումների ուսումնասիրման և արտոնագրերի տրամադրման ոլորտում փոխադարձ արտոնագրային ներկայացուցչության վերաբերյալ (M.P. 2014թ., կետ 213) լեհերեն և անգլերեն:

     

    Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը Շենգեն տեսակի արտոնագրեր է տրամադրում Շվեյցարիայի Համադաշնություն մեկնողներին: Արտոնագրային ներկայացուցչությունը վերաբերում է միայն Շենգեն տեսակի արտոնագրերին, երբ դիմորդի նախատեսված այցը Շենգեն տարածքում չի գերազանցում 90 օրը: Այն դեպքում, երբ նախատեսված այցելությունը գերազանցում է 90 օրը (օր.`աշխատանքի մեկնում, ուսում, կամավորական գործունեություն և այլն), ապա արտոնագրային դիմումն ուսումնասիրում է Թբիլիսիում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունը:

     

     

    ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԸ

     

    Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը լիազորված չէ Շենգեն տեսակի արտոնագրերի դիմումներ ընդունել ստորև նշված դեպքերում`

    1) մուտքի արտոնագրերի տրամադրում հետևյալ նպատակներով`

    ա) կրթություն (ուսում, լեզվի դասընթացներ),

    բ) աշխատանք,

    գ) այլ գործողություններ իրականացնելու նպատակով, որոնց համար պահանջվում է շվեյցարական պատկան մարմինների թույլտվությունը,

    d) բուժում

    2) սահմանափակ տարածքային վավերականությամբ վիզաներին` բացառությամբ այն դեպքերի, երբ Լեհաստանը և Շվեյցարիան ճանաչում են դիմորդի ճամփորդական փաստաթուղթը, իսկ մյուս անդամ պետությունները`ոչ,

    3) Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության, Էրիթրեայի, Իրաքի և Սոմալիի քաղաքացիների համար վիզաներին,

    4) մուտքի արտոնագրեր հետևյալ  կատեգորիաների համար`

    ա) դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագրեր կրող անձանց համար, ովքեր չեն հանդիսանում Հայաստանի քաղաքացի:

    բ) Հայաստանի քաղաքացի չհանդիսացող, սովորական անձնագրեր կրող անձանց համար, ովքեր մեկնում են պաշտոնական նպատակով (այդ թվում՝ միջազգային գիտաժողովներին մասնակցելու դեպքում):

     

    Շվեյցարիայի Համադաշնության համար նախատեսված արտոնագրային դիմումներն ընդունվում և ուսումնասիրվում են ընդհանուր հիմունքներով` բացառությամբ ընտանիքին կամ ընկերներին այցելելու դեպքերի (մանրամասները` ստորև):

     

     

    ԸՆՏԱՆԻՔԻՆ ԿԱՄ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

     

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ: Ընտանիքին կամ ընկերներին այցելելու դեպքում արտոնագիր ստանալու համար գործում է հատուկ ընթացակարգ:

    Շվեյցարական պատկան մարմինների պահանջների համաձայն` ընտանիքին կամ ընկերներին այցելելու նպատակով Շվեյցարիա մեկնողները պարտավոր են ձեռք բերել վավերացված «հրավիրող անձի կողմից հովանավորության հայտարարագիրը»` ըստ ստորև ներկայացված կարգի:

    Արտոնագրային դիմումը Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն ներկայացնելուց և այն Վիզաների տեղեկատվական համակարգում (VIS) գրանցելուց հետո դեսպանությունը դիմում է շվեյցարական իշխանություններին՝ վերոնշյալ «հովանավորության հայտարարագրի» բլանկը ուղարկելու հայցումով: Այդ փաստաթուղթը ստանալուն պես դեսպանությունն այն փոխանցում է անհատապես դիմորդին (այդ նպատակով դեսպանությունը դիմորդի հետ կապ է հաստատում հեռախոսով): Դիմորդն իրեն հանձնած փաստաթուղթը տեսածրած (սկան)  տարբերակով պետք է ուղարկի իր հրավիրող անձին Շվեյցարիա: Իր հերթին հրավիրող կողմն այս փաստաթուղթը պարտավոր է ներկայացնել իրավասու կանտոնային միգրացիոն մարմնին, որը տարածքային առումով համապատասխանում է հրավիրող անձի բնակության վայրին: Կանտոնային իշխանությունները գործընթացն ավարտելուց հետո արդյունքների մասին տեղեկացնում են Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությանը և վերջինս համապատասխան որոշում է կայացնում  մուտքի արտոնագրի տրամադրման կամ մերժման վերաբերյալ:

    Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը կարող է ձեռնպահ մնալ վերոնշյալ ընթացակարգից այն դեպքում, երբ դիմորդը նախկինում Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունում արդեն իսկ ձեռք է բերել մուտքի արտոնագիր Շվեյցարիա նույն անձին այցելելու նպատակով: Նման պարագայում դիմորդը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`

    - Հրավիրող անձի կողմից ստորագրված հրավեր-նամակ,

    - Հրավիրողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն,

    - Հրավիրողի աշխատավարձի վերաբերյալ տեղեկանք, որը փաստում է առնվազն վերջին 3 ամիսների ընթացքում ամսական նվազագույնը 4000 (պահումներով) շվեյցարական ֆրանկ (CHF) աշխատավարձի առկայության մասին, կամ հրավիրող կողմի ընթացիկ բանկային հաշվի քաղվածք` նվազագույնը 30000 շվեյցարական ֆրանկ (CHF) մնացորդով:

     

     

    ԸՆՏԱՆԻՔԻՆ ԿԱՄ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ (ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐ)

     

    Վավերացված «հրավիրող անձի կողմից հովանավորության հայտարարագրի»  ընթացակարգը չի վերաբերում այն դեպքերին, երբ հրավիրող կողմը հանդիսանում է Շվեյցարիայում հավատարմագրված դիվանագետ: Այս պարագայում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

     

    -Հրավիրող անձի կողմից ստորագրված հրավեր-նամակ,

    -Հրավիրող կողմի շվեյցարական դիվանագիտական քարտի („carte de légitimation”) պատճեն,

    -Հրավիրողի աշխատավարձի վերաբերյալ տեղեկանք, որը փաստում է առնվազն վերջին 3 ամիսների ընթացքում ամսական նվազագույնը 4000 (պահումներով) շվեյցարական ֆրանկ (CHF) աշխատավարձի առկայության մասին, կամ հրավիրող կողմի ընթացիկ բանկային հաշվի քաղվածք` նվազագույնը 30000 շվեյցարական ֆրանկ (CHF) մնացորդով:

    Դիվանագետների դեպքում վերոնշյալ փաստաթղթերը կարող են անմիջականորեն ուղարկվել դեսպանության էլեկտրոնային հասցեին` erewan.amb.sekretariat@msz.gov.pl

    Print Print Share: