close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ

  • ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՄԵՐԺՄԱՆ, ԱՐՏՈՆԳՐԻ ՀԵՏԿԱՆՉՄԱՆ ԿԱՄ ՉԵՂԱՐԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

     

    Շենգենյան վիզայի կամ ազգային վիզայի տրամադրման մերժման մասին որոշումը և Շենգենյան վիզայի կամ ազգային վիզայի հետկանչման կամ չեղարկման մասին որոշումը ներկայացվում է դիմողին ստանդարտ ձևաթղթով *,որում ներկայացվում է Շենեգնյան կամ ազգային մուտքի արտոնագրի մերժման, հետկանչման կամ մերժման պատճառները:

     

    Անձը, ով ստացել է Շենգեն կամ ազգային մուտքի արտոնագրի տրամադրման բացասական որոշում, ինչպես նաև որոշում Շենգեն կամ ազգային վիզայի հետկանչման կամ չեղարկման մասին, և ով համաձայն չէ հյուպատոսի որոշման հետ, իրավունք ունի դիմել գործի վերանայման համար: Գործի վերանայման դիմումը (գրավոր) պետք է ներկայացվի ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հյուպատոսական բաժին` հասցե` ք. Երևան, Հանրապետության փող. 44 ա, գրասենյակի աշխատանքային ժամերին` որոշման ընդունման օրվանից 14 օրվա ընթացքում:

     

    Շենգեն և ազգային տեսակի մուտքի արտոնագիր ստանալու համար արտոնագրային դիմումի վերանայման հայտերի ընդունման և ուսումնասիրման գործընթացի վճարը  կազմում է 60 եվրո` վճարը կատարվում է դեսպանության դրամարկղում, եվրոյով և կանխիկ:

     

    Հյուպատոսը վերանայման համար դիմումն իրավունք ունի ուսումնասիրել 7 օր:

     

    Մուտքի արտոնագրի հետկանչման վերաբերյալ որոշումից հետո, որը կայացվել է արտոնագրի տիրոջ կողմից ներկայացված դիմումի հիման վրա, դիմողն իրավունք չունի ներկայացնել բողոքարկման դիմում:

     

    ԲՈՂՈՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԴԱՏԱՐԱՆ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՄԵՐԺՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԻ ՀԵՏԿԱՆՉՄԱՆ ԵՎ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՈՐՈՇՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

     

    Մուտքի արտոնագրի մերժման, արտոնագրի հետկանչման և չեղարկման որոշման, ինչպես նաև լիազորությունների շրջանակներում հյուպատոսի գործունեության առնչությամբ դատարան բողոքի հայց ներկայացնել հնարավոր է միայն այն դեպքում, երբ անձը ստացել է վիզայի տրամադրման մերժում (հետկանչման կամ չեղարկման որոշում), ապա դիմել է հյուպատոսին վերանայելու համար գործը և հյուպատոսը, դիմումի քննության արդյունքում, երկրորդ անգամ է տրամադրել նույն որոշումը, որի հետ օտարերկրացին համաձայն չէ:

     

    Հյուպատոսի միջնորդությամբ` վարչական դատարան բողոք անձը կարող է ներկայացնել գործի վերաքննության արդյունքում ընդունված որոշման ընդունման պահից 30 օրվա ընթացքում:

     

    Հյուպատոսի կողմից տրված երկրորդ մերժման առնչությամբ բողոքի հայցը քննող իրավասու մարմինը ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ՎՈՅԵՎՈԴՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆ է:

     

    Բողոքի ներկայացումն անվճար գործընթաց է:

     

    ***

     

    Իրավական հիմքեր`  

     

    2013 թ.-ի դեկտեմբերի 12-ի  «Օտարերկրացիների մասին» օրենք (2017 թ-ի օրենքների ժողովածու, կետ 2206 հետագա փոփոխություններով);

     

    2018 թ-ի նոյեմբերի 9-ի «Վարչական դատարանների առջև դատական գործընթացի մասին» օրենքի փոփոխության մասին (2019 թ-ի օրենքների ժողովածու, կետ 11);

     

    2009 թ-ի հուլիսի 13-ի Եվրոպական Խորհրդարանի և Եվրոպայի խորհրդի թիվ 810/2009 կանոնակարգ, որով սահմանվում է Վիզայի համայնքային օրենսգիրքը (Վիզայի օրենսգիրք)` 2009 թ-ի թիվ 243 ԵՄ օրենքների ժողովածուի թիվ VI անեքսով:  

     

    *Ձևաթղթեր`  

    2009 թ-ի հուլիսի 13-ի Եվրոպական Խորհրդարանի և Եվրոպայի խորհրդի թիվ 810/2009 կանոնակարգի թիվ VI անեքս, որով սահմանվում է Վիզայի համայնքային օրենսգիրքը (Վիզայի օրենսգիրք) (թիվ 243 ԵՄ օրենքների ժողովածու) – Շենգեն վիզայի մերժման, հետկանչման, չեղարկման ձևաթուղթ;

     

    2018 թ-ի փետրվարի 9-ի օտարերկրացիների համար վիզաների մասին Ներքին գործերի և վարչական հարցերի նախարարի հրամանագրի թիվ 3 (2018 թ-ի օրենքների ժողովածու, կետ 343) - ազգային վիզայի մերժման ձևաթուղթ;

    Print Print Share: