close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐ

  • ՎԻԶԱՅԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐ

     

     

    (C տեսակի) Շենգեն մուտքի արտոնագրի դիմումի ընդունում և ուսումնասիրում Հայաստանի և այն երկրների քաղաքացիների համար, ում նկատմամբ կիրառվում է վիզային ռեժիմի դյուրացումը (մանսավորապես` Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի և Ուկրաինայի)

    35 ԵՎՐՈ

    (C տեսակի) Շենգեն մուտքի  արտոնագրի դիմումի ընդունում և ուսումնասիրում այլ երկրների քաղաքացիների համար

    60 ԵՎՐՈ

    (D տեսակի) ազգային մուտքի  արտոնագրի դիմումի ընդունում և ուսումնասիրում

    Շենգեն (C) կամ ազգային (D) մուտքի արտոնագրի դիմումի վերանայում

      

    Հետևյալ անձիք ազատված են վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումների վճարից.

     

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ´Ն

     

    Վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումների վճարից ազատման փաստը պետք է դիմողի կողմից հիմնավորված լինի համապատասխան փաստաթղթերով:

    1. Վերաբերում է Շենգեն մուտքի արտոնագրի դիմում կատարող Հայաստանի (կամ այն երկրների, որոնց հետ ստորագրվել է վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը) քաղաքացիներին.
      ա) թոշակառուները,

    բ) 12 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաները,

    գ) ազգային ու տարածաշրջանային կառավարությունների և սահմանադրական ու գերագույն դատարանների անդամները, եթե նրանք սույն Համաձայնագրով ազատված չեն վիզայի պահանջից,

    դ) հաշմանդամություն ունեցող անձիք և նրանց ուղեկցող անձինք` ըստ անհրաժեշտության,

    ե) անդամ պետությունների տարածքներում օրինական կերպով բնակվող Հայաստանի քաղաքացիներին կամ Եվրոպական միության քաղաքացիներին, ովքեր բնակվում են այն անդամ պետության տարածքում, որի քաղաքացիներն են, այցելող մերձավոր ազգականները` ամուսինը, երեխաները (ներառյալ ողդեգրվածները), ծնողները (ներառյալ խնամակալները), տատիկները, պապիկները, թոռնիկները,

    զ) պաշտոնական պատվիրակության անդամները` ներառյալ պաշտոնական պատվիրակությունների մշտական անդամները, ովքեր Հայաստանին հասցեագրված պաշտոնական հրավերի հիման վրա մասնակցում են հանդիպումներին, խորհրդակցություններին, բանակցություններին կամ փոխանակման ծրագրերին, ինչպես նաև միջկառավարական կազմակերպությունների կողմից անդամ պետությունների տարածքներում կազմակերպվող միջոցառումներին,

    է) դպրոցականները, ուսանողները, հետբուհական ուսուցում ստացող անձինք և ուղեկցող ուսուցիչները, ովքեր ճամփորդություն են ձեռնարկում ուսման կամ կրթական վերապատրաստման նպատակով, ներառյալ` փոխանակման ծրագրերի, ինչպես նաև դպրոցի հետ կապված գործունեության այլ ոլորտների շրջանակում,

    ը) լրագրողները և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմը,

    թ) միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցները և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող անձինք,

    ժ) քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և անդամ պետություններում գրանցված հայկական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից հրավիրված անձինք, որոնք ճամփորդություն են ձեռնարկում կրթական վերապատրաստումներին, սեմինարներին, խորհրդաժողովներին` ներառյալ փոխանակման ծրագրերի կամ համահայկական և համայնքային աջակցության ծրագրերի շրջանակներում մասնակցելու նպատակով,

    ժա) գիտական, ակադեմիական, մշակությային և գեղարվեստական աշխատանքներին մասնակցելող անձինք` ներառյալ համալսարանական և այլ փոխանակման ծրագրերը,

    ժբ) այն անձինք, ովքեր ներկայացրել են մարդասիրական նկատառումներով, ներառյալ` շտապ բժշկական օգնություն ստանալու համար, իրենց ճամփորդության անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթեր, և նման անձին ուղեկցող անձը, կամ մերձավոր ազգականի հուղարկավորությանը մասնակցելու կամ ծանր հիվանդ մերձավոր ազգականին այցլելու համար:

     

     

    1. Վերաբերում է այլ երկրների քաղաքացիներին, ովքեր դիմում են Շենգեն մուտքի արտոնագրի համար.

    ա) մինչև 6 տարեկան երեխաները;

    բ) ԵՄ քաղաքացիների ընտանիքի անդամները (Լեհաստանի մուտքի արտոնագրեր)`

    - ԵՄ քաղաքացու ամուսինը;

    - ԵՄ քաղաքացու կամ իր ամուսնու մինչև 21տարեկան զավակը, ով գտնվում է ԵՄ քաղաքացու կամ իր ամուսնու խնամքի տակ;

    - ԵՄ քաղաքացու կամ իր ամուսնու ծնողը, ով գտնվում է ԵՄ քաղաքացու կամ իր ամուսնու խնամքի տակ;

    գ) ԼՀ քաղաքացիների ընտանիքի անդամները`

    - Լեհաստանի Հանրապետության քաղաքացու ամուսինը;

    - Լեհաստանի Հանրապետության քաղաքացու կամ իր ամուսնու անչափահաս զավակը, ով գտնվում է Լեհաստանի Հանրապետության քաղաքացու կամ իր ամուսնու խնամքի տակ;

    - Լեհաստանի Հանրապետության քաղաքացու կամ իր ամուսնու ծնողը, ով գտնվում է Լեհաստանի Հանրապետության քաղաքացու կամ իր ամուսնու խնամքի տակ;

    դ) դպրոցականներ, ուսանողներ, հետբուհական ուսուցում ստացող անձինք և ուղեկցող ուսուցիչներ, ովքեր ճամփորդում են ուսման կամ դասընթացներին մասնակցելու նպատակով;

    ե) գիտնականներ, ովքեր ճամփորդում են գիտական հետազոտություններ կատարելու նպատակով;

    զ) մինչև 25 տարեկան ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր մասնակցում են սեմինարներին, գիտաժողովներին, սպորտային, մշակութային և կրթական միջոցառումներին կազմակերպված ոչ առևտրային կազմակերպությունների կողմից:

     

     

    1. Վերաբերում է այն անձանց, ովքեր դիմում են ազգային վիզայի համար.

    ա) ԵՄ քաղաքացիների ընտանիքի անդամները`

    - ԵՄ քաղաքացու ամուսինը;

    - ԵՄ քաղաքացու կամ իր ամուսնու մինչև 21տարեկան զավակը, ով գտնվում է ԵՄ քաղաքացու կամ իր ամուսնու խնամքի տակ;

    - ԵՄ քաղաքացու կամ իր ամուսնու ծնողը, ով գտնվում է ԵՄ քաղաքացու կամ իր ամուսնու խնամքի տակ;

    բ) ԼՀ քաղաքացիների ընտանիքի անդամները`

    - Լեհաստանի Հանրապետության քաղաքացու ամուսինը;

    - Լեհաստանի Հանրապետության քաղաքացու կամ իր ամուսնու անչափահաս զավակը, ով գտնվում է Լեհաստանի Հանրապետության քաղաքացու կամ իր ամուսնու խնամքի տակ;

    - Լեհաստանի Հանրապետության քաղաքացու կամ իր ամուսնու ծնողը, ով գտնվում է Լեհաստանի Հանրապետության քաղաքացու կամ իր ամուսնու խնամքի տակ;

     

    Print Print Share: