close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

  • Անօրինական բնակություն

     

    Անօրինական էհամարվում այն բնակությունը, երբ խախտվում է Լեհաստանի Հանրապետության տարածք օտարերկրացիների մուտքի և այդ տարածքում գտնվելու պայմաններին վերաբերող օրենքները: Լեհաստանի Հանրապետության տարածքում անօրինական բնակության փաստ են համարվում հատկապես այն դեպքերը, երբ օտարերկրացին`

     

    • չունի վավեր մուտքի արտոնագիր կամ այլ վավեր փաստաթուղթ, որը լիազորում է իրեն մուտք գործել Լեհաստանի Հանրապետության տարածք,
    • չի լքել Լեհաստանի Հանրապետության տարածքը` չպահպանելով երկրի տարածքում գտնվելու թույլատրելի ժամկետը,
    • անօրինական կերպով հատել է կամ փորձել է հատել սահմանը,
    • կատարում կամ կատարել է անօրինական աշխատանք,
    • տնտեսական գործունեություն է ծավալել` խախտելով գործող օրենքները,
    • չունի բավարար ֆինանսական միջոցներ Լեհաստանի Հանրապետության տարածքում մնալու համար,
    • մուտքի արգելք սահմանելու նպատակով ընդգրկվել է «Շենգենյան տեղեկատվական համակարգ»-ում կամ ազգային ռեգիստրում:

     

    Վերադարձի պարտավորություն

     

    Լեհաստանի Հանրապետության տարածքում անօրինական հիմքով գտնվելու դեպքում հարուցվում է վարչական վարույթ` պարտավորեցնելու օտաերկրացուն լքել երկիրը:

     

    Սահմանապահ ծառայության հաստատության պետը կամ Սահմանապահ ծառայության բաժանմունքի պետը հարուցում և վարում է օտաերկրացուն երկիրը լքելու պարտավորությունն ընդունելու գործընթացը:

     

    • Կամավոր վերադարձ

    Վերադառնալու պարտավորության մասին որոշման մեջ կարող է սահմանվել կամավոր վերադառնալու ժամկետը` որոշումը ստանալուց հետո 15-ից 30 օր: Նման որոշում ստանալուց հետո օտարերկրացին պարտավոր է լքել Լեհաստանի Հանրապետության տարածքը սահմանված ժամկետում (ԵՄ անդամ երկիր/Շենգենյան գոտու պետություն մեկնելը չի համարվում այդ որոշման կատարում):

     

    Օտարերկրացին, ում որոշման մեջ կամավոր վերադարձի ժամկետ է սահմանվում, հնարավորություն ունի օգտվելու վերադարձի համար օգնությունից: Նման վերադարձը կարող է ֆինանսավորվել Սահմանապահ ծառայության գլխավոր պետի կողմից` ընդգրկելով մասնավորապես ճանապարհորդության ծախսերը, ճանապարհորդական փաստաթղթի, ինչպես նաև անհրաժեշտ մուտքի արտոնագրերի և թույլտվությունների ձեռքբերման հետ կապված վարչական ծախսերը, ճանապարհորդության ընթացքում սնվելու և բժշկական խնամքի ծախսերը:

     

    • Հարկադիր վերադարձ

    Որոշման մեջ կամավոր վերադառնալու ժամկետ չի սահմանվում այն դեպքում, եթե վարույթ հարուցած մարմինը համարի, որ առկա է փախուստի հավանականություն, կամ եթե դա թելադրված է պետության պաշտպանության և անվտանգության, կամ հասարակական ապահովության և կարգուկանոնի պահպանության նկատառումներով: Որոշումը, որտեղ սահմանված չէ կամավոր վերադառնալու ժամկետը, կատարվում է հարկադրաբար:

     

    Հարկադիր վերադարձի որոշում կարող է լինել նաև այն դեպքում, երբ կամավոր վերադարձի ժամկետը սահմանող որոշումը հանձնելուց հետո`

     

    • ծագում է օտարերկրացու փախուստի դիմելու հավանականություն,
    • օտարերկրացու հետագա բնակությունը դիտարկվում է որպես պետության անվտանգության կամ ապահովության նկատմամբ սպառնալիք,
    • օտարերկրացին չի կատարում Լեհաստանի Հանրապետության տարածքը` որոշումով սահմանված ժամկետում լքելու պարտավորությունը:

      Եթե վերադարձի պարտավորության մասին որոշումը կատարվում է հարկադիր հիմքով, ապա օտաերկրացին ստիպված է հոգալ վերադարձի հետ կապված ծախսերը: Վարչական վարույթի ընթացքում կսահմանվի այդ ծախսերի չափը: Եթե այդ ծախսերը ենթարկվեն փոփոխության, այդ գործի մասով որոշումը կարող է փոխվել:

     

    Կախված վերադարձի պարտավորության համար հիմք ծառայած հանգամանքներից, վերադարձի ծախսերը հոգալու պարտավորություն կարող է հանձնարարվել նաև`

     

    • հրավիրող անձին,
    • աշխատանքի կամ որևէ գործառույթի կատարումը լիազորող անձին,
    • գիտական հաստատությանը, որն ընդունել է օտարերկրացուն` գիտական ծրագրի իրականացման նպատակով:

    Վերադարձի պարտավորության հարկադիր կատարման որոշումը հիմնականում հանգեցնում է «Շենգենյան տեղեկատվական համակարգ»-ում օտարերկրացու տվյալների մուտքագրմանը` հետագա մուտքի արգելքի նպատակով: Դրա հիմքով օտարերկրացու նկատմամբ սահմանված մուտքի արգելքը վերաբերելու է ոչ միայն Լեհաստանի Հանրապետության տարածքին, այլ նաև Շենգենյան գոտու բոլոր պետություններին:

     

     

    Բերման ենթարկում

     

    Վերադարձի պարտավորության վարույթի հարուցման դեպքում օտարերկրացին կարող է բերման ենթարկվել  ոչ ավելի, քան 48 ժամով: Այդուհանդերձ, եթե բերման ենթարկող մարմինը որոշի դատարան ուղարկել օտարերկրացուն փակ հաստատությունում պահելու կամ օտարերկրացու նկատմամբ կալանավորում կիրառելու դիմումը, բերման ենթարկելու ժամկետը կարող է երկարացվել ոչ ավելի, քան 24 ժամով:

     

     

    Որոշման կատարումը ապահովող միջոցներ

     

    Եթե տվյալ որոշման մեջ չի սահմանվել վերադարձի պարտավորության մասին կամավոր վերադարձի ժամկետ կամ, եթե գործի հանգամանքներից բխում է, որ նման որոշում է կատարվելու, Սահմանապահ ծառայության մարմինը կարող է օտարերկրացուն փակ հաստատությունում պահելու կամ նրա նկատմամբ կալանավորում կիրառելու համար դիմում չուղարկել դատարան: Դրա փոխարեն Սահմանապահ ծառայության մարմինը կարող է նախքան վերադարձի պարտավորության որոշման կատարումը օտարերկրացուն հատուկ որոշման միջոցով հարկադրել`

     

    1) նշանակված ժամանակային ընդմիջումներով ներկայանալ համապատասխան Սահմանապահ ծառայության հաստատություն:

    2) վճարել սահմանված գումարին չափով դրամական երաշխիք;

    3) ի պահ դնել ճանապարհորդական փաստաթուղթը;

    4) բնակվել նշանակված վայրում:

     

    Եթե գործի հանգամանքներից բխում է, որ օտարերկրացին չի կատարելու կամ չի կատարում վերը սահմանված պարտավորությունները, ապա հնարավոր է նրան տեղափոխեն փակ հաստատություն կամ օտարերկրացիների համար կալանավայրում: Այդ գործի մասով օտարերկրացուն լսումներից հետո հետո որոշում կկայացնի դատարանը:

     

    Որպես կանոն, օտարերկրացին պահվում է փակ հաստատությունում կամ օտարերկրացիների համար կալանավայրում գտնվելոը տրում է ոչ ավելի քան 3 ամիս: Այդ ժամանակահատվածը կարող է երկարացվել սահմանված ժամանակով (յուրաքանչյուր անգամ ոչ ավելի քան 3 ամսով) այն դեպքում, եթե վերադարձի համար պարտավորության մասին որոշման կատարման ժամանակահատվածը երկարի կամ եթե օտարերկրացին, ում նման որոշում է տրվել, գործի կատարման սահմաններում չի համագործակցում Սահմանապահ ծառայության մարմնի հետ:

     

    Սկզբունքորեն փակ հաստատությունում կամ օտարերկրացիների համար կալանավայրում գտնվելու առավելագույն տևողությունը կազմում է 12 ամիս: Այդուհանդերձ, այդ ժամանակահատվածը կարող է երկարացվել ևս 6 ամսով այն դեպքում, երբ փակ հաստատությունում կամ կալանավայրում գտնվելու ընթացքում փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմում ներկայացվի, ինչպես նաև,  երբ դատարան է ուղղվում վերադարձի պարտավորեցման վերջնական որոշման դեմ բողոք`այդ որոշումը կարճելու հետ միասին:

     

     

    Կամավոր վերադարձի ժամանակահատվածի երկարացում

     

    Որոշման մեջ սահմանված կամավոր վերադարձի ժամանակահատվածը կարող է երկարացվել, եթե օտարերկրացին պետք է անձամբ ներկայանա հանրային կառավարման մարմնին, պետության շահը պահանջում է նրա ներկայությունը Լեհաստանի Հանրապետությունում, գոյություն ունի անձնական բացառիկ իրավիճակ, որը ծագում է օտարերկրացու բնակության տևողությունից, ընտանեկան և հասարակական բնույթի կապերից, կամ իր անչափահաս երեխայի կողմից ուսումը շարունակելու կարիքից:

     

    Վերոնշյալ պայմաններից ելնելով` կամավոր վերադարձի ժամկետը կարող է օտարերկրացու դիմումի հիման վրա միանվագ երկարացվել, այդ թվում նաև` վերադարձի պարտավորության մասին որոշումը հանձնելուց հետո:

     

    Երկարացվելուց հետո կամավոր վերադարձի ժամկետը չի կարող գերազանցել 1 տարին:

     

    Կամավոր վերադարձի ժամկետը երկարացվելու դեպքում մինչև Լեհաստանի Հանրապետության տարածքից մեկնումը օտարերկրացին կարող է պարտավոր լինել`

     

    1) նշանակված ժամանակային ընդմիջումներով ներկայանալ համապատասխան Սահմանապահ ծառայության հաստատություն:

    2) վճարել սահմանված գումարին չափով դրամական երաշխիք;

    3) ի պահ դնել ճանապարհորդական փաստաթուղթը;

    4) բնակվել նշանակված վայրում:

     

     

    Մուտքի արգելք

     

    Օտարերկրացուն տրված վերադարձի պարտավորության մասին որոշման մեջ սահմանվելու է Լեհաստանի Հանրապետության տարածք կամ/և Շենգեն տարածքի այլ պետություններ կրկին մուտք գործելու արգելք: Այդ ժամանակահատվածը 6 ամսից մինչև 5 տարի է` կախված այն հանգամանքներից, թե ինչն է հիմք հանդիսացել որոշման համար:

     

    Լեհաստանի Հանրապետության տարածք և Շենգեն տարածքի այլ պետություններ կրկին մուտք գործելու արգելքը սահմանվում է օտարերկրացու վերադարձի պարտավորության մասին այն որոշման մեջ, որտեղ`

     

    1) չի սահմանվում կամավոր վերադարձի ժամկետ;

    2) սահմանվում է կամավոր վերադարձի ժամկետ, այն նպատակով, եթե օտարերկրացին այդ ժամկետում`

    ա) չլքի Լեհաստանի Հանրապետության տարածքը կամ

    բ) կհատի կամ կփորձի հատել սահմանը`շրջանցելով օրենքը:

     

     

    Մուտքի արգելքի կասեցում

     

    Մուտքի արգելքը կարող է կասեցվել օտարերկրացու դիմումի հիման վրա, եթե օտարերկրացին ապացուցի, որ`

     

    1) կատարել է որոշմումից բխող պարտավորությունները;

    2) իր մուտքը Լեհաստանի Հանրապետության տարածք կամ Շենգեն տարածքի այլ պետություններ պետք է կատարվի պատճառաբանված` մասնավորապես մարդասիրական հանգամանքներից ելնելով;

    3) օտարերկրացուն տրամադրվելէ աջակցություն կամավոր վերադարձի համար:

     

     

    Որոշման հանձման այլ հետևանքներ

     

    Այն օրը, երբ վերադարձի պարտավորության մասին որոշումը դառնա վերջնական, օրենքի ուժով ազգային արտոնագիրը չեղյալ կհամարվի, ժամանակավոր կացության թույլտվությունը, ինչպես նաև աշխատանքի թույլտվությունը անվավեր կհամարվեն:

     

    Եթե վերադարձի պարտավորության մասին որոշումը տրվել է փոքր սահմանային շարժման շրջանակներում թույլտվության հիման վրա Լեհաստանի Հանրապետության տարածքում բնակվելու օրենքների խախտման հետ կապված, այն օրը, երբ այդ որոշումը դառնա վերջնական օրենքի ուժով անվավեր կհամարվի փոքր սահմանային շարժման շրջանակներում սահմանի հատման թույլտվությունը:

     

     

    Օտարերկրացու կարևորագույն իրավունքները վերադարձի պարտավորության ընթացակարգում

     

    Վերադարձի պարտավորության մասին գործի ուսումնասիրության ընթացքում օտարերկրացին գլխավորապես իրավունք ունի`

     

    • բողոքարկելու Սահմանապահ ծառայության հաստատության պետի կամ Սահմանապահ ծառայության բաժնի պետի կողմից տրված վերադարձի պարտավորության մասին որոշումը օտարերկրացիների հարցերով զբաղվող վարչության պետի մոտ որոշումը ստանալու օրավանից 14 օրվա ընթացքում;
    • դիմում հանձնելու Լեհաստանի Հանրապետության տարածքն կամավոր լքելու ժամկետը երկարացնելու նպատակով;
    •  օգտվելու թարգմանչի օգնությունից;
    • արտահայտվելու հավաքված ապացույցների վերաբերյալ որոշումը կայացվելուց առաջ;
    • գործելու լիազորված անձի միջոցով;
    • դիմում հանձնելու փախստականի կարգավիճակ ստանալու համար:

     

    Քրեական պատասխանատվություն

     

    Անօրինական բնակությունը, որպես զանցանք, հանգեցնում է նաև օտարերկրացու իրավական պատասխանատվության:

     

    Օտարերկրացին, ով բնակություն է հաստատել Լեհաստանի Հանրապետության տարածքում, իրավական հիմքի բացակայության դեպքում, պարտավոր է տույժ վճարել: Նույն տույժն է կրում այն օտարերկրացին, ով լիազորված մարմինների պահանջով չի ներկայացնում փաստաթղթեր, որոնք փաստում են Լեհաստանի Հանրապետության տարածքում բնակվելու իրավունք, ինչպես նաև ֆինանսական միջոցների կամ դրանց ձեռքբերման հնարավորությունը հաստատող փաստաթղթեր:

     

    Օրենքի խախտման հիմքով պատասխանատվությունը, դրամական տույժի տեսքով սպառնում է նաև այն օտարերկրացուն, ով չի կատարում օտարերկրացու վերադարձի պարտավորության մասին վարույթի ընթացքում իրեն հանձնարարված պարտավորությունները, այսինքն`

     

    • չի կատարում օտարերկրացու վերադարձի մասին կամ կամավոր վերադարձի ժամկետը երկարացնելու մասին որոշումների մեջ սահմանված ժամկետում Լեհաստանի Հանրապետության տարածքը լքելու պարտավորությունը;
    • չի կատարում իր պարտավորությունը որոշակի ժամանակային ընդմիջումներով ներկայանալու կամավոր վերադարձի ժամկետի երկարացման մասին որոշման մեջ սահմանված հաստատությունում;
    • լքում է իրեն նշանակված բնակվելու վայրը, որը սահմանվել է կամավոր վերադարձի ժամկետի երկարացման մասին որոշման մեջ:

    Print Print Share: