close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

  • ԴԻՄՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱՎԱՍՈՒ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ

     

    Դիմումը ուսումնասիրելու և նրա վերաբերյալ որոշում կայացնելու հյուպատոսության իրավասությունը սահմանված է արտոնագրային օրենսգրքի 5-րդ հոդվածով.

    «1. Միասնական ձևի մուտքի արտոնագրի տրամադրման համար դիմումն ուսումնասիրելու ու նրա վերաբերյալ որոշում կայացնելու համար իրավասու է.

    ա) այն անդամ պետությունը, որի տարածքը այցելության/այցելությունների միակ նշանակման վայրն է,

    բ) մեկից ավելի նշանակման վայրերի դեպքում` այն անդամ պետությունը, որը այցելության տևողության և նպատակի առումով հանդիսանում է հիմնական նշանակման վայր,

    գ) եթե հնարավոր չէ որոշել հիմնական նշանակման վայրը, ապա այն անդամ պետությունը, որի արտաքին սահմանը արտոնագրի համար դիմորդը նպատակադրվում է հատել մյուս անդամ պետությունների տարածք մեկնելու համար:

    2. Միասնական ձևի տարանցիկ մուտքի արտոնագրի տրամադրման համար դիմումն ուսումնասիրելու ու նրա վերաբերյալ որոշում կայացնելու համար իրավասու է.

    ա) միանգամյա տարանցիկ մուտքի դեպքում` այն անդամ պետությունը, որի տարածքով է կատարվելու տարանցիկ մուտքը,

    բ) մի քանի պետություններով տարանցիկ մուտքի դեպքում` այն պետությունը, որի արտաքին սահմանը առաջինն է հատվելու դիմորդի կողմից` տարանցիկ մուտքի համար:

    3. Միասնական ձևի տարանցիկ մուտքի արտոնագրի տրամադրման համար դիմումն ուսումնասիրելու ու նրա վերաբերյալ որոշում կայացնելու համար իրավասու է.

    ա) միանգամյա օդանավակայանի տարանցիկ մուտքի համար` այն անդամ պետությունը, որի տարածքում է գտնվում տարանցիկ մուտքի օդանավակայանը,

    բ) երկու կամ ավելի օդանավակայանի տարանցիկ մուտքի համար ` այն պետությունը, որի տարածքում է գտնվում  տարանցիկ մուտքի առաջին օդանավակայանը:»

     

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ´Ն: Երրորդ երկրների (ոչ Հայաստանի) քաղաքացիները, որոնք ցանկանում են դիմում-հայտ ներկայացնել Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունում, պարտավոր են ներկայացնել նաև Հայաստանի տարածքում բնակության օրինականությունը հաստատող փաստաթուղթ (վավեր հայկական կացության քարտ):

     

    Անդամ պետությունների տարածքում օրինական բնակվող երրորդ երկրների քաղաքացիներին արտոնագրերի տրամադրման իրավասությունը կարգավորվում է արտոնագրային օրենսգրքի 7-րդ հոդվածով.

    «Երրորդ երկրների քաղաքացիները, որոնք օրինական կեչպով բնակվում են անդամ պետության տարածքում և որոնք առնվազն մեկ այլ անդամ պետություն մուտք գործելու համար պետք է ունենան մուտքի արտոնագիր, մուտքի արտոնագրի համար դիմում են համապատասխան անդամ պետության հյուպատոսական բաժին` համաձայն օրենսդրության 5-րդ հոդվածի 1 և 2 կետերով»:

    Երրորդ երկրների (ոչ Հայաստանի) քաղաքացիները, որոնք ցանկանում են դիմում-հայտ ներկայացնել Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունում, պարտավոր են ներկայացնել նաև Հայաստանի տարածքում բնակության օրինականությունը հաստատող փաստաթուղթ (վավեր հայկական կացության քարտ):

     

     

    ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄ

     

    Մուտքի արտոնագրի բոլոր դիմումները անհրաժեշտ  է անձամբ ներկայացնել Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն: Մուտքի արտոնագիր ստանալու համար դիմորդը պետք է էլեկտրոնային եղանակով գրանցի իր դիմումը հետևյալ կայքում` http://www.e-konsulat.gov.pl , ապա e-konsulat էլեկտրոնային գրանցման համակարգի կողմից նշանակված ժամկետում ներկայանա Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն: Դիմումն ուսումնասիրելուց և որոշումը կայացնելուց հետո դեսպանությունը հեռախոսազանգով տեղեկացնում է այդ մասին դիմորդին:

     

    Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հյուպատոսական բաժինն ընդունում է մուտքի արտոնագրերի համար դիմորդներին երկուշաբթիից հինգշաբթի 09:30-ից 15:00` նախապես  e-Konsulat կայքի միջոցով արտոնագրային դիմում-հայտի գրանցման և դեսպանություն այցելության ժամկետի ամրագրման դեպքում` http://www.e-konsulat.gov.pl/ :

     

    Արտոնագրային դիմում-հայտի նախօրոք գրանցումը պարտադիր պայման է: Դեսպանությունը հնարավորություն չունի դիմում-հայտեր ընդունելու e-Konsulat համակարգով սահմանված ժամկետներից դուրս: Արտոնագրային դիմումների համար ժամկետները e-Konsulat համակարգում հասանելի են դառնում յուրաքանչյուր ուրբաթ կենտրոնական եվրոպական ժամանակով 07:00-ին (Հայաստանի ժամանակով`առավոտյան ժամը 09:00-ին)` համակարգում բացելով առաջիկա երկու շաբաթների համար ազատ տեղերի գրաֆիկը:

     

     

    ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԴԻՄՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ

     

    Արտոնագրային դիմումներն ուսումնասիրվում են արտոնագրային ամբողջական դիմումը ներկայացնելու օրվանից առավելագույնս 10 օրվա ընթացքում: Արտոնագրային դիմումի ուսումնասիրության տևողության որոշումը ամեն անգամ կայացնում է հյուպատոսը` հաշվի առնելով արտոնագրի տեսակը, որի համար դիմում է անձը, դիմորդի քաղաքացիությունը, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև այդ ժամանակահատվածում դիմող անձանց քանակը: Բացառիկ, անհատական դեպքերում արտոնագրային դիմումների ուսումնասիրության ժամկետը կարող է երկարացվել մինչև 30 օր:

    Դեսպանությունը չի կարող արագացնել արտոնագրային գործընթացը: Միայն դիմորդն է պատասխանատու արտոնագիրը նախատեսված այցից առաջ ստանալու  նպատակով արտոնագրային դիմումը պատշաճ ժամկետներում ներկայացնելու համար: Դեսպանությունը խորհուրդ է տալիս ներկայացնել արտոնագրային դիմում-հայտը  նախատեսված այցից առնվազն երեք շաբաթ առաջ:

    Այն դեպքերում, երբ դիմորդը չունի Հայաստանի կամ այնպիսի պետության քաղաքացիություն, որի հետ Եվրամիությունը կնքել է մուտքի արտոնագրերի  տրամադրման դյուրացման համաձայնագիր (Արտոնագրային օրենսգրքի 23-րդ հոդված, 1, 2, 3 կետեր), դիմում-հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է դիմումի ներկայացման օրվանից 15 օրացուցային օրերի ընթացքում: Անհատական դեպքերում արտոնագրային դիմումների ուսումնասիրության ժամկետը կարող է երկարացվել մինչև 30 օր` հատկապես այն դեպքերում, երբ  պարտադիր է դիմումի հետագա վերահսկումը կամ արտոնագրային ներկայացուցչության դեպքում, անհրաժեշտ է կատարել ներկայացվող անդամ պետության հետ խորհրդակցություն: Որպես բացառություն, այնպիսի հանգամանքներում, երբ անհրաժեշտ են լրացուցիչ փաստաթղթեր, ժամկետը կարող է երկարացվել առավելագույնս մինչև 60 օրացուցային օր:

     

     

    ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

     

    • Արտոնագրային դիմորդը միակ անձն է, ով պատասխանատու է դիմում-հայտի բովանդակության և կից ներկայացված փաստաթղթերի համար: Դիմում-հայտը կազմելու համար, օրինակ, տուրիստական գործակալությունների ծառայություններից օգտվելու հանգամանքը չի ազատում դիմորդին այդ պատասխանատվությունից: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ´Ն: Դեսպանությունն արտոնագրային գործընթացում չի համագործակցում որևէ միջնորդական գործակալությունների հետ:
    • Մուտքի արտոնագրի համար հայտը դիմորդը կարող է ներկայացնել նախատեսված այցից առաջ երեք ամսից ոչ շուտ: Այս ժամանակահատվածից շուտ ներկայացվող դիմումը չի ընդունվելու:
    • Ճանապարհորդական փաստաթուղթը (անձնագիրը) պետք է տրամադրված լինի վերջին 10 տարվա ընթացքում, պետք է պարունակի առնվազն երկու դատարկ էջ, ինչպես նաև անձնագրի` օտարերկրյա պետություններում վավերականության կնիքը պետք է Շենգեն գոտուց նախատեսված վերադարձից հետո դեռ առնվազն 3 ամիս լինի ուժի մեջ:
    • Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունում Շենգեն արտոնագրերի համար դիմող անձանց անձնական (այդ թվում` կենսաչափական) տվյալները գրանցվում են Արտոնագրային տեղեկատվական համակարգում (VIS): Արտոնագրային տեղեկատվական համակարգում (VIS) գրանցված տվյալների վերամշակման համար պատասխանատու մարմինն է Ոստիկանության գլխավոր վարչության Ազգային տեղեկատվական համակարգի Կենտրոնական տեխնիկական բաժինը (Centralny Organ Techniczny KSI, Komenda Główna Policji)` Վարշավա, 02-624, Պուլավսկա, 148/150 (ul. Puławska 148/150, 02-624, Warszawa): Անձնական տվյալների պահպանությանը վերաբերող բողոքները քննում է Անձնական տվյալների պահպանության Գերագույն Տեսուչը` Լեհաստան, Վարշավա, 00-193, Ստավկի փ., 2: Համաձայն կանոնների`Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սպառիչ տեղեկություն ստանալու տեղեկատվական բազայում պահվող իր անձնական տվյալների վերաբերյալ: Այդ թեմայով մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ Ազգային գրառումների վերաբերյալ հավելյալ տեղեկատվական հարցման Լեհաստանի գրասենյակի (SIRENE) կայքէջում` http://www.policja.pl/pol/sirene/prawo-osob-do-informac.
    • Եվրոպական համագործակցության թիվ 539/2001 կանոնակարգման թիվ 1 կից փաստաթղթում ներկայացված է երրորդ երկրների համընդհանուր ցանկը, որոնց քաղաքացիները պետք է ունենան օդանավակայանի տարանցիկ արտոնագիր ԵՄ անդամ պետության տարածքում գտնվող միջազգային օդանավակայանի տարանցիկ գոտին հատելու ընթացքում` Աֆղանստան, Բանգլադեշ, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն, Էրիթրեա, Գանա, Իրան, Իրաք, Նիգերիա, Պակիստան, Սոմալիա, Շրի Լանկա:

     

    Պետությունների (ինչպես նաև օտարերկրացիների առանձին կատեգորիաների) ցանկ, որոնց քաղաքացիները ենթակա են պարդատիր  խորհրդակցության:

    Print Print Share: