close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻԱՑՈՒՄ

  • Լեհաստանի մուտքի վիզայի համար դիմող անձինք, ընտանիքի անդամ հանդիսացող օտարերկրացուն միանալու նպատակով, ներկայացնում են վոյեվոդի ժամանակավոր կացության թույլտվության որոշումը  տրված ընտանիքին միանալու համար:

     

    Այդ դեպքում Լեհաստանում գտնվող օտարերկրացին ժամանակավոր կեցության թույլտվության դիմում է ներկայացնում վոյեվոդին իր ընտանիքի անդամների անունից (համաձայն 99-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, 99-րդ հոդվածի 2-րդ մասի, որոնք կապված են 2013 թ-ի դեկտեմբերի 12-ին ընդունված «Օտարերկրացիների մասին» օրենքի 168-րդ հոդվածի հետ (2016 թ-ին ընդունված Կանոնագիրք դրույթ 1990` հետագա փոփոխություններով): Վոյեվոդի դրական որոշումն ստանալուց հետո օտարերկրացին դրա բնօրինակն ուղարկում է ընտանիքի անդամներին: Այնուհետև այդ անձինք դիմում են մուտքի վիզա ստանալու համար, իսկ վոյեվոդի որոշումը հանդիսանում է այցի նպատակի մասին վկայող փաստաթուղթ:

     

     

    Ընտանիքի անդամ, համաձայն վերոնշյալ օրենքի, համարվում է`

    1) անձն, ով գտնվում է Լեհաստանի Հանրապետության օրենքով ճանաչված ամուսնական կապի մեջ օտարերկրացու հետ,

    2) օտարերկրացու անչափահաս երեխան և այն անձն, ով նրա հետ գտնվում է Լեհաստանի Հանրապետության օրենքով ճանաչված ամուսնական կապի մեջ, ինչպես նաև որդեգրված երեխան,

    3) օտարերկրացու անչափահաս երեխան, այդ թվում նաև` որդեգրված երեխան, որը գտնվում է նրա հոգածության ներքո և որի նկատմամբ ունի փաստացի ծնողական իրավունքներ

    4) 1-ին կետում նշված անձի հոգածության ներքո գտնվող անչափահաս երեխան, այդ թվում նաև` նրա կողմից որդեգրված երեխան, որի նկատմամբ նա ունի փաստացի ծնողական իրավունքներ

    Print Print Share: