close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ԵՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԴՅՈՒՐԱՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

  • Ընթացակարգը վերաբերում է օտարերկրացուն, ով ճանապարհորդում է դեպի ԵՄ անդամ պետություն, որը որպես նպատակակետ չի հանդիսանում իր ընտանիքի անդամի ունեցած քաղաքացիության` ԵՄ քաղաքացու, պետությանը: Ուստի, այս ընթացակարգը չի վերաբերում Լեհաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ընտանիքի անդամներին`դեպի Լեհաստան ճանապարհորդելու դեպքում:

     

    Արտոնագրային դիմումի ուսումնասիրության գործընթացը վճարման ենթակա չէ: Մուտքի արտոնագրի համար դիմողներն ընդունվում են հյուպատոսարանում առանց նախնական գրանցման պարտավորության:

     

     

    1. ԵՄ քաղաքացի է համարվում այն անձը, ով հանդիսանում է ԵՄ անդամ պետության քաղաքացի, Ազատ առևտրային եվրոպական ասոցիացիայի (ԱԱԵԱ) անդամ պետության` Եվրոպական տնտեսական գոտու մասին պայմանագրի կողմերի` Նորվեգիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի քաղաքացի և Շվեյցարիայի Համադաշնության քաղաքացի:

     

    2. ԵՄ քաղաքացու ընտանիքի անդամ են հանդիսանում`

     

    • ամուսինը,
    • քսանմեկ տարին չլրացած երեխան, ում ֆինանսապես ապահովում է ԵՄ քաղաքացին կամ նրա ամուսինը կամ զուգընկերը,
    • ծնողները, ում ֆինանսապես ապահովում է ԵՄ քաղաքացին կամ նրա ամուսինը կամ զուգընկերը,

    3. Արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

     

    • տպված, ստորագրված և նկարը փակցված արտոնագրային դիմում-հայտ, որն անհրաժեշտ է լրացնել http://www.e-konsulat.gov.pl կայքում,
    • վավեր անձնագիր,
    • կետ 2-ում նշված միության/կապի մեջ գտնվելու փաստը հաստատող փաստաթուղթ,
    • ԵՄ քաղաքացուն ուղեկցելու կամ նրա հետ միավորվելու մասին փաստը հաստատող փաստաթուղթ (օրինակ` ԵՄ քաղաքացու կողմից գրավոր հայտարարություն):

     

    4. Արտոնագրի մերժման պատճառը

     

    Մուտքի արտոնագրի տրամադրումը մերժվում է, երբ

    • դիմող անձի մեկնումը տեղի է ունենում այն ընթացքում, երբ առկա է իր տվյալների վերաբերյալ մուտքագրումը օտարերկրացիների ցուցակում, ովքեր ցանկալի չեն Լեհաստանի Հանրապետության տարածքում, կամ
    • այդ անձի Լեհաստանի Հանրապետության տարածքում գտնվելը կարող է վտանգ ներկայացնել երկրի պաշտպանության կամ անվտանգության, հանրային կարգի կամ հանրային առողջության պաշտպանության համար:

     

    Մուտքի արտոնագրի վերաբերյալ մերժումը կայացվում է հյուպատոսի որոշմամբ: Արտոնագրի տրամադրման մերժման պատասխանը ստանալուց հետո դիմողն իրավունք ունի պահանջելու տվյալ գործի վերանայում` դիմելով արտաքին գործերի նախարարին:

     

     

    5. Իրավական հիմքեր

     

    • 2006թ հուլիսի 14-ի Եվրամիության անդամ պետությունների քաղաքացիների ու նրանց ընտանիքի անդամների կողմից Լեհաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու, կացության և այդ տարածքը լքելու մասին օրենք (2006թ-ի օգոստոսի 11-ի օրենքների ժողովածու, կետ 1525): Սույն օրենքն ազգային օրենսդրական կարգում կյանքի է կոչում Եվրոպական խորհրդարանի և խորհրդի 2004թ-ի ապրիլի 29-ի 2004/38 ԵՀ դիրեկտիվը անդամ պետությունների տարածքում ԵՄ քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների ազատ տեղաշարժման ու կացության իրավունքի վերաբերյալ (2004թ-ի ապրիլի 30-ի ԵՄ թիվ Լ օրենքների ժողովածու):
    • 2013թ-ի դեկտեմբերի 12-ի «Օտարերկրացիների մասին» օրենք (2013թ-ի դեկտեմբերի 30-ի օրենքների ժողովածու, կետ 1650` փոփոխություններով)՝
    • 2015թ-ի հունիսի 25-ի «Հյուպատոսական ծառայության մասին» օրենք (2015թ-ի օգոստոսի 31-ի օրենքների ժողովածու, կետ 1274):

    Print Print Share: