close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

  •  

     

     

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն: Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը փաստաթղթերն ընդունում է լեհերեն, հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:   

     

     

    ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԴԻՄՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ (վերջիններիս բացակայությունն անհնար է դարձնում արտոնագրային դիմումի ընդունումը)՝

     

     

    1. Մուտքի արտոնագրային դիմում, որն անհրաժեշտ է նախապես էլեկտրոնային եղանակով գրանցել e-Konsulat համակարգի միջոցով (http://www.e-konsulat.gov.pl/), տպել դիմում-հայտը և ստորագրել այն: Անչափահաս դիմողների դեպքում մուտքի արտոնագրային դիմումը գրանցում և ստորագրում է ծնողներից որևէ մեկը կամ օրինական խնամակալը (անհրաժեշտ է ներկայացնել երեխայի ծննդյան վկայականի պատճենը կամ խնամակալությունը հաստատող դատարանի որոշումը): Եթե անչափահաս երեխայի տվյալները գրանցված են ծնողի կամ օրինական խնամակալի անձնագրում, ապա ներկայացվում է առանձին արտոնագրային դիմում և տրամադրվում է առանձին մուտքի արտոնագիր ծնողի կամ օրինական խնամակալի անձնագրում:

     

    2. 3,5×4,5 սմ չափի կենսաչափական մեկ գունավոր լուսանկար. լուսանկարի տեխնիկական  պահանջները համապատասխանում են  միջազգային նորմերին, որոնք նշված են Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO) կողմից  տրված համար 9303 փաստաթղթի VI-րդ պրակի I-ին մասում:  

     

    3. Ճամփորդական փաստաթուղթ՝ արտոնագրային օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն

    «Մուտքի արտոնագրի համար դիմողը պետք է ներկայացնի վավեր ճամփորդական փաստաթուղթ, որը բավարարում է հետևյալ պահանջները՝

    ա) Շենգեն անդամ-պետությունների տարածքը կամ մի քանի այցերի դեպքում՝ վերջին Շենգեն անդամ-պետության տարածքը լքելուց հետո առնվազն 3 ամիս պետք է ուժի մեջ լինի: Այնուամենայնիվ, hրատապ, հիմնավորված դեպքերում այս պահանջը հնարավոր է շրջանցել:

    բ) ունենա առնվազն 2 դատարկ էջ,

    գ) տրվել է վերջին 10 տարվա ընթացքում

     

    4. Եթե անչափահասը դիմումը ներկայացնում և մտադրվում է ճանապարհորդել առանց ծնողների կամ օրինական խնամակալի, ապա  անհրաժեշտ է ներկայացնել երկու ծնողների/օրինական խնամակալի նոտարական հաստատումով համաձայնությունը: Եթե անչափահասը դիմումը ներկայացնում և մտադրվում է ճանապարհորդել ծնողներից որևիցե մեկի հետ, ապա անհրաժեշտ է ներկայացնել մյուս ծնողի/ օրինական խնամակալի նոտարական հաստատումով համաձայնությունը:

     

    5. Օտարերկրացիների դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ տարածքում օրինական բնակվելու ապացույց (Հայաստանի վավեր կացության քարտ):

     

    6. Արտոնագրային դիմումի հետ կապված ձևակերպման վճարն ընդունվում է ԵՎՐՈՅՈՎ, կանխիկ՝ դեսպանության դրամարկղում: Տեղեկատվություն վճարումների վերաբերյալ. օրենքի դրույթների հիման վրա մուտքի արտոնագրի վճարից ազատվող անձինք իրենց դիմումները ներկայացնելու պահին պարտավոր են տրամադրել փաստաթղթեր, որոնց շնորհիվ ազատվում են վճարից:

     

     

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն: Շենգեն մուտքի արտոնագրի համար դիմելիս` դիմողից պարտադիր պահանջվում է կենսաչափական տվյալների տրամադրում, մասնավորապես` լուսանկար և ձեռքի 10 մատների մատնահետքերի հանձնում: Եթե նախկին արտոնագրային դիմումի ժամանակ դիմողը հանձնել է մատնահետքեր, և վերջիններիս վերաբերյալ տեղեկությունը նոր դիմումի օրվանից ոչ ավելի վաղ քան 59 ամիս առաջ է փոխանցվել VIS համակարգ, ապա այդ տեղեկությունը կրկնօրինակվում և փոխանցվում է հաջորդող դիմումների համար:

     

    Արտոնագրային օրենսգրքի 13-րդ հոդվածի 7-րդ պարբերության համաձայն`  հետևյալ անձանց կատեգորիաները ազատված են մատնահետքեր տրամադրելու պարտավորությունից`

    ա) 12 տարեկանը չբոլորած երեխաները,

    բ) Անձինք, ումից ֆիզիկապես անհնար է վերցնել մատնահետքեր. եթե հնարավորություն չկա վերցնելու բոլոր մատների մատնահետքերը, ապա, այնուամենայնիվ, անհրաժեշտ է վերցնել առավելագույն թվով մատնահետքեր: Եթե, սակայն, մատնահետքեր վերցնելը ժամանակավորապես անհնար է, ապա անձը պարտավոր է տրամադրել մատնահետքեր իր հաջորդ արտոնագրային դիմումի ժամանակ: Արտոնագրային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1, 2, և 3 պարբերությունների համաձայն` պատկան մարմինները իրավասու են  պարզաբանում խնդրել մատնահետքերի հանձնման ժամանակավոր անհնարինության պատճառների վերաբերյալ: Անդամ պետությունները ապահովում են համապատասխան ընթացակարգերի կիրառումը, որոնք երաշխավորում են հարգանք անձի արժանապատվության նկատմամբ, այն դեպքում, երբ կան դժվարություններ տվյալների ստացման հետ կապված:

    գ) Պետությունների կամ կառավարությունների ղեկավարները, ազգային կառավարությունների անդամները իրենց ուղեկցող ամուսիններին և պաշտոնական պատվիրակությունների հետ միասին,  երբ նրանք պաշտոնական նպատակով հրավիրված են անդամ պետությունների կառավարությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից:

    դ) Միապետերն ու թագավորական ընտանիքի ավագ անդամները, այն դեպքում, երբ նրանք պաշտոնական նպատակով հրավիրված են անդամ պետությունների կառավարությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից:

     

     

    ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ (վերջիններիս բացակայությունը կարող է  հանգեցնել մուտքի արտոնագրի մերժման)`

     

     

    Արտոնագրային օրենսգրքի համաձայն` մուտքի արտոնագրի համար դիմողը  պետք ներկայացնի հետևյալ փաստաթղերը`

    1. Դիմողի այցի նպատակը հիմնավորող փաստաթղթեր,
    2. Կացարանի մասին ապացույց կամ կացության ծախսերը հոգալու համար բավարար ֆինանսական միջոցների առկայությունը հաստատող փաստաթուղթ,
    3. Դիմողի նախատեսված այցի ողջ ընթացքում կացության ծախսերը հոգալու և ծագման կամ բնակության երկիր վերադառնալու համար բավարար ֆինանսական միջոցների առկայությունը հաստատող փաստաթուղթ, կամ երրորդ երկիր տարանցիկ մեկնելու համար բավարար ֆինանսական միջոցներ, այն պարագայում, երբ այդ երրորդ երկիրն արդեն իսկ տրամադրել է մուտքի թույլտվություն, ինչպես նաև այն դեպքում, երբ նման ֆինանսական միջոցների ձեռքբերումը հնարավոր է` Շենգենյան սահմանային օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին պարբերության գ) կետի և 5-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն:  
    4. Տեղեկատվություն, որը հնարավորություն կտա գնահատել` արդյոք դիմողը մտադիր է լքել ԵՄ անդամ պետությունների տարածքը մինչև ստացած արտոնագրի վավերականության ավարտը:   
    5. Բժշկական ճամփորդական ապահովագրություն. Արտոնագրային օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն` ապահովագրությունը պետք է վավեր լինի անդամ պետությունների ողջ տարածքում և ընդգրկի նախատեսված կացության կամ տարանցիկ այցի ամբողջ ժամանակահատվածը: Նվազագույն ապահովագրավճարը կազմում է 30 000 եվրո: Եթե տրվել է սահմանափակ տարածքային վավերականությամբ մուտքի արտոնագիր`առնվազն երկու անդամ պետությունների տարածքն ընդգրկող, ապա ապահովագրությունը պետք է վավեր լինի առնվազն այն անդամ պետություններում, որոնց վերաբերում է մուտքի արտոնագիրը: Մեկանգամյա մուտքի արտոնագրի համար դիմելու դեպքում, ապահովագրությունը պետք է ընդգրկի մուտքի արտոնագրի վավերականության ողջ ժամկետը և նախատեսված կացության կամ տարանցիկ այցի բոլոր օրերը: Բազմակի մուտքի արտոնագրի համար դիմելու դեպքում ապահովագրությունը պետք է ընդգրկի առաջին այցի ողջ ժամանակահատվածը (տարանցիկ մուտքի արտոնագրի դեպքում`դիմումի մեջ նշված լրիվ ժամկետը): Տեղեկացնում ենք նաև, որ Շենգենյան գոտում գտնվելու յուրաքանչյուր այցի ժամանակ անհրաժեշտ է ունենալ բժշկական ապահովագրություն: Խնդրում ենք ներկայացնել ապահովագրության բնօրինակն ու պատճենը:

     

     

     

    Վերոնշյալ պահանջները մանրամասնորեն նշված են Հանձնաժողովի 2015 թ. մարտի 16-ի կատարողական որոշման մեջ C(2015թ.)1585 / F1` սահմանելով փաստաթղթերի ցանկը, որը պետք է ներկայացվի Անգոլայում, Հայաստանում, Ադրբեջանում, Կուբայում և Պաղեստինում մուտքի արտոնագրի դիմողի կողմից: ՏԵՔՍ

     

     

     

    ՀԱՎԵԼՎԱԾ II

    Հայաստանում արտոնագրի համար դիմողի կողմից ներկայացվող լրացուցիչ փաստաթղթերի ցանկը

     

     

    I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԲՈԼՈՐ ԴԻՄՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

     

    1. Օդանավի տոմսի ամրագրում
    2. Կեցության վայրի մասին ապացույց, օր. հյուրանոցի ամրագրում
    • Դիմողի Հայաստանում ունեցած տնտեսական և սոցիալական կապերի, ինչպես նաև այցի ողջ ընթացքում կացության ծախսերը հոգալու և ծագման կամ բնակության երկիր վերադառնալու համար բավարար ֆինանսական միջոցների առկայությունը հաստատող փաստաթուղթ, ․
    • Գործատուի կողմից տրված տեղեկանք՝ աշխատավարձի չափի մասին նշումով (որը տրվել է ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ)
    • Բանկային հաշվի քաղվածք վերջին երեք ամիսների համար
    • Գույքի (մեքենա, բնակարան կամ այլ անշարժ գույք) սեփականության վերաբերյալ ապացույց
    1. Այլ քաղաքացիություն ունեցող անձանց համար՝  Հայաստանում օրինական բնակության իրավունքի ապացույց,որը վավերական կլինի ԵՄ անդամ պետությունից պլանավորած վերադարձի օրվանից հետո ևս երեք ամիս
    2. Առանց ծնողների կամ մեկ ծնողի հետ անչափահասի ճամփորդության դեպքում՝
    • Ծննդյան վկայական
    • Ծնողների ամուսնության վկայական
    • Ծնողի կամ օրինական խնամակալի համաձայնություն, սակայն միայն այն դեպքում, երբ անչափահասը ճամփորդում է ինքնուրույն կամ միայն մեկ ծնողի հետ

     

     

    II. ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԻՑ ԲԽՈՂ ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ 

     

    1. Տուրիստական այց
    • Անդամ բոլոր պետություններում կեցության վայրի մասին ապացույց, եթե դիմողը պատրաստվում է այցելել մի քանի անդամ պետություն
    1. Գործնական այց
    •  Անդամ պետությունում գտնվող ընկերության, իրավաբանական անձի, մասնաճյուղի  կողմից ուղարկված հրավեր[1]։
    • Հրավերի մեջ պետք է նշված լինի հրավիրողի կողմից կեցության վայրի տրամադրման մասին տեղեկատվություն: Հակառակ դեպքում՝ անհրաժեշտ է ներկայացնել հյուրանոցային սենյակի ամրագրում:
    • Հրավերի մեջ պետք է նշված լինի, թե այցի ընթացքում ով է ստանձնելու դիմողի ծախսերը. եթե ծախսերը պետք է հոգա դիմողը, ապա նա պետք է ներկայացնի բանկային իր հաշվեհամարի վերջին երեք ամիսների քաղվածքը։
    • Անհատ ձեռներեցության պարագայում՝ դիմողը պետք է ներկայացնի իր ընկերության պետռեգիստրի վկայականի պատճենը

     

    1. Անձնական այց (ընտանիք / ընկերներ)
    • Հրավեր / հրավեր- պարտավորագիր՝վավերացված անդամ պետության իրավասու մարմինների կողմից, որը հաստատում է, որ հրավիրող / հանձնառող կողմն ունի բավարար ֆինանսական միջոցներ: Որոշ անդամ պետություններ պահանջում են, որ օգտագործվի ազգային ձևաթուղթը (տեղեկատվությունը կարող եք ստանալ այցելության երկրից):
    • Հրավերի / հրավեր – հանձնառության մեջ պետք է նշված լինի կեցության վայրի մասին տեղեկատվություն: Եթե այն չի  տրամադրվում հրավիրողի կողմից, անհրաժեշտ է ներկայացնել հյուրանոցային սենյակի ամրագրում:
    • Հրավերի / հրավեր – հանձնառության մեջ պետք է նշված լինի, թե ով է ստանձնելու դիմողի ծախսերը. եթե ծախսերը պետք է հոգա դիմողը, ապա նա պետք է ներկայացնի բանկային իր հաշվեհամարի վերջին երեք ամիսների քաղվածքը:

     

    1. Այցելություն մերձավոր ազգականներին.ամուսիններ, երեխաներ (ներառյալ որդեգրված), ծնողներ (ներառյալ օրինական խնամակալներ), տատիկներ, պապիկներ, թոռնիկներ, ովքեր ցանկանում են այցելել անդամ պետությունների տարածքում  օրինական կերպով բնակվող Հայաստանի քաղաքացիներին կամ Եվրոպական միության քաղաքացիներին, ովքեր բնակվում են այն անդամ պետության տարածքում, որի քաղաքացիներն են
    • Հրավեր՝ վավերացված իրավասու մարմինների կողմից, որը նաև հաստատում է,որ հրավիրող կողմն ունի բավարար ֆինանսական միջոցներ, կամ պաշտոնական հրավեր-պարտավորագիր
    • Պաշտոնական փաստաթուղթ, որը հաստատում է ազգակցական կապը և այցելության երկրում հրավիրողի օրինական բնակության փաստը
    • Հրավերի / հրավեր – հանձնառության մեջ պետք է նշված լինի կեցության վայրի մասին տեղեկատվություն: Եթե այն չի  տրամադրվում հրավիրողի կողմից, անհրաժեշտ է ներկայացնել հյուրանոցային սենյակի ամրագրում:
    • Հրավերի մեջ պետք է նշված լինի, թե ով է ստանձնելու դիմողի ծախսերը. եթե ծախսերը պետք է հոգա դիմողը, ապա նա պետք է ներկայացնի բանկային իր հաշվի վերջին երեք ամիսների քաղվածքը:

     

    5․ Ճամփորդություն բուժման նպատակով, որի ընթացքում պարտադիր է ուղեկցող անձի ներկայությունը։

     

    • Բժշկական հաստատության պաշտոնական փաստաթուղթ, որը հաստատում է բուժման փաստը տվյալ հաստատությունում և ուղեկցողի հետ ճամփորդելու անհրաժեշտությունը, ինչպես նաև բուժման վճարումների համար բավարար ֆինանսական միջոցների առկայություն
    • Պաշտոնական փաստաթղթի մեջ պետք է նշված լինի կեցության վայրի մասին տեղեկատվություն: Եթե դիմողը բուժման ընթացքում հիվանդանոցում չի մնալու, ապա անհրաժեշտ է ներկայացնել հյուրանոցային սենյակի ամրագրում:

     

    6 Տարանցիկ վիզա

     

    • Նշանակման վայր հանդիսացող երկրի մուտքի արտոնագիր կամ մուտքի այլ թույլտվություն

     

    7 Պաշտոնական պատվիրակությունների անդամներ, ներառյալ այնպիսի պատվիրակությունների մշտական անդամներ, որոնք Հայաստանին ուղղված հրավերով պետք է մասնակցեն հանդիպումների, խորհրդակցությունների, բանակցությունների կամ փոխանակման ծրագրերի, ինչպես նաև միջկառավարական կազմակերպությունների կողմից անդամ պետության տարածքում կազմակերպված միջոցառումների

     

    • Հայաստանի պատկան մարմնի կողմից տրված նամակ, որը հաստատում է տվյալ անձի պատվիրակության անդամ լինելու փաստը, համապատասխանաբար տվյալ պատվիրակության մշտական անդամ լինելու փաստը, ով մեկնում է հրավիրող կողմի տարածք՝ մասնակցելու վերոնշյալ միջոցառումներին. տվյալ նամակին պետք է կցված լինի պաշտոնական հրավերը:
    • Հրավերի մեջ պետք է նշված լինի կեցության վայրի մասին տեղեկատվություն: Եթե այն չի  տրամադրվում կազմակերպիչների կողմից, անհրաժեշտ է ներկայացնել հյուրանոցային սենյակի ամրագրում:
    • Նամակի կամ պաշտոնական հրավերի մեջ պետք է նշված լինի, թե ով է ստանձնելու դիմողի ծախսերը. եթե ծախսերը պետք է հոգա դիմորը, ապա նա պետք է ներկայացնի բանկային իր հաշվեհամարի վերջին երեք ամիսների քաղվածքը:

     

    8 Դպրոցականներ, ուսանողներ, հետբուհական կրթություն ստացող անձիք և ուղեկցող ուսուցիչներ, ովքեր ճամփորդում են ուսման կամ կրթական վերապատրաստաման նպատակներով, ներառյալ փոխանակման ծրագրերի և դպրոցի հետ կապված այլ գործունեության շրջանակներում

     

    • Հյուրընկալող համալսարանի, քոլեջի կամ դպրոցի կողմից տրված գրություն կամ  ընդունելության մասին տեղեկանք, կամ ուսանողական քարտ կամ  դասընթացներին մասնակցելու մասին տեղեկանք
    • Ընդունելության մասին տեղեկանքի մեջ պետք է նշված լինի կեցության վայրի մասին տեղեկատվություն: Եթե այն չի  տրամադրվում, անհրաժեշտ է ներկայացնել հյուրանոցային սենյակի ամրագրման կամ կեցության վայրի մասին այլ ապացույց:
    • Հրավերի մեջ պետք է նշված լինի, թե ով է ստանձնելու դիմողի ծախսերը. եթե ծախսերը պետք է հոգա դիմողը, ապա նա պետք է ներկայացնի բանկային իր հաշվեհամարի վերջին երեք ամիսների քաղվածքը:

     

    9 Լրագրողներ և մասնագիտական  պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմ

     

    • Դիմողի` պրոֆեսիոնալ լրագրող լինելու մասին հավաստող մասնագիտական կազմակերպության կամ գործատուի կողմից տրված տեղեկանք, որում ներկայացվում է այցի նպատակը լրագրողական աշխատանքի շրջանակներում կամ հավաստող, որ դիմողը տեխնիկական անձնակազմի անդամ է, որն ուղեկցում է լրագրողին մասնագիտական պարտականությունների կատարման համար:
    • Գործատուի կողմից տրված տեղեկանքում պետք է նշված լինի, թե ով է ստանձնելու դիմողի ծախսերը: Եթե ծախսերը պետք է հոգա գործատուն, ապա այն պետք է ներկայացնի բանկային իր հաշվեհամարի վերջին երեք ամիսների քաղվածքը: Եթե ծախսերը պետք է հոգա դիմողը, ապա նա պետք է ներկայացնի բանկային իր հաշվեհամարի վերջին երեք ամիսների քաղվածքը:

     

    10 Միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցներ և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող անձիք

     

    • Համապատասխան գրություն հյուրընկալող կազմակերպության կողմից, իրավասու մարմիններից, անդամ պետության ազգային սպորտային ֆեդերացիայից կամ ազգային օլիմպիական կոմիտեից
    • Տվյալ գրություն մեջ  պետք է նշված լինի կեցության վայրի մասին տեղեկատվություն: Եթե այն չի  տրամադրվում միջոցառման կազմակերպչի կողմից, անհրաժեշտ է ներկայացնել հյուրանոցային սենյակի ամրագրում:
    • Գրության մեջ պետք է նշված լինի, թե ով է ստանձնելու դիմողի ծախսերը: Եթե ծախսերը պետք է հոգա միջոցառման կազմակերպիչը կամ  ուղարկող կազմակերպությունը, ապա այն պետք է ներկայացնի բանկային իր հաշվի վերջին երեք ամիսների քաղվածքը:

     

    11. Ազատ մասնագետներ, որոնք մասնակցում են միջազգային ցուցահանդեսների, խորհրդաժողովների, գիտաժողովների, սեմինարների կամ այլ նմանատիպ միջոցառումների

     

    • Գրություն հյուրընկալող կազմակերպությունից, որը հաստատում է, որ տվյալ անձը մասնակցում է միջոցառմանը
    • Հրավերի մեջ  պետք է նշված լինի կեցության վայրի մասին տեղեկատվություն: Եթե այն չի  տրամադրվում հրավիրողի կողմից, անհրաժեշտ է ներկայացնել հյուրանոցային սենյակի:
    • Հրավերի մեջ պետք է նշված լինի, թե ով է ստանձնելու դիմողի ծախսերը: Եթե ծախսերը պետք է հոգա դիմողը, ապա նա պետք է ներկայացնի բանկային իր հաշվի վերջին երեք ամիսների քաղվածքը:

     

    12. Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և անդամ պետություններում գրանցված հայկական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից հրավիրված անձանց այցելություն, որոնք ճամփորդություն են ձեռնարկում կրթական վերապատրաստումներին, սեմինարներին, խորհրդաժողովներին՝ ներառյալ փոխանակման ծրագրերի կամ համահայկական և համայնքային աջակցության ծրագրերի շրջանակներում մասնակցելու նպատակով.

     

    • Հյուրընկալող կազմակերպության կողմից տրված գրություն, որը հաստատում՝, որ տվյալ  անձը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ է, կամ մասնակցում է համահայկական կամ համայնքային աջակցության ծրագրերին, ինչպես նաև համապատասխան գրանցամատյանից տրված վկայական՝ նման կազմակերպության հիմնադրման մասին, որը տրվում է պետական մարմնի կողմից՝ ազգային օրենսդրությանը համապատասխան
    • Հրավերի մեջ  պետք է նշված լինի կեցության վայրի մասին տեղեկատվություն: Եթե այն չի  տրամադրվում հրավիրողի կողմից, անհրաժեշտ է ներկայացնել հյուրանոցային սենյակի ամրագրում:
    • Հրավերի մեջ պետք է նշված լինի, թե ով է ստանձնելու դիմողի ծախսերը: Եթե ծախսերը պետք է հոգա դիմողը, ապա նա պետք է ներկայացնի բանկային իր հաշվեհամարի վերջին երեք ամիսների քաղվածքը:

     

    13. Մասնակցություն գիտական, ակադեմիական, մշակութային և գեղարվեստական աշխատանքներին, ներառյալ համալսարանական և այլ փոխանակման ծրագրեր

     

    • Հյուրընկալող կազմակերպության կողմից տրված գրություն, որը հավաստում է դիմողի մասնակցությունը տվյալ աշխատանքներին
    • Հրավերի մեջ  պետք է նշված լինի կեցության վայրի մասին տեղեկատվություն: Եթե այն չի  տրամադրվում հրավիրողի կողմից, անհրաժեշտ է ներկայացնել հյուրանոցային սենյակի ամրագրում:
    • Հրավերի մեջ պետք է նշված լինի, թե ով է ստանձնելու դիմողի ծախսերը: Եթե ծախսերը պետք է հոգա դիմողը, ապա նա պետք է ներկայացնի բանկային իր հաշվեհամարի վերջին երեք ամիսների քաղվածքը:

     

    14. Միջազգային բեռնափոխադրումներ և ուղևորների փոխադրման ծառայություններ դեպի անդամ պետությունների տարածքներ, որոնք իրականացվում են Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների վարորդների կողմից

     

    • Միջազգային ճանապարհային փոխադրումներ իրականացնող փոխադրողների Հայաստանի ազգային ասոցիացիայի (միության) կողմից տրված գրություն, որում նշվում է ճամփորդությունների նպատակը, երթուղին, տևողությունը և հաճախականությունը

     

    15. Մասնակցություն քույր քաղաքների և քաղաքային այլ մարմինների կողմից կազմակերպված փոխանակման պաշտոնական ծրագրերին

     

    • Այդ քաղաքների վարչակազմի ղեկավարի (քաղաքապետի) կամ քաղաքային իշխանությունների կողմից տրված գրություն
    • Հրավերի մեջ  պետք է նշված լինի կեցության վայրի մասին տեղեկատվություն: Եթե այն չի  տրամադրվում հրավիրողի կողմից, անհրաժեշտ է ներկայացնել հյուրանոցային սենյակի ամրագրում:
    • Հրավերի մեջ պետք է նշված լինի, թե ով է ստանձնելու դիմողի ծախսերը: Եթե ծախսերը պետք է հոգա դիմողը, ապա նա պետք է ներկայացնի բանկային իր հաշվեհամարի վերջին երեք ամիսների քաղվածքը:

     

    16. Այցելություն զինվորական և քաղաքացիական շիրիմներին

     

    • Պաշտոնական փաստաթուղթ, որը կհաստատի գերեզմանի գոյությունը կամ պահպանումը, ինչպես նաև ազգակցական կամ այլ կապերը դիմողի և հանգուցյալի միջև։

     


    [1] Իտալիա այցելության պարագայում հրավերին պետք է կցված լինի Իտալիայի պետռեգիստրի կողմից տրված տեղեկանքը և հրավերը ստորագրող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթի պատճենը

     

     

    ԵՐԿԱՐԱՏԵՎ ԲԱԶՄԱԿԻ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ

     

    Արտոնագրային օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` բազմակի մուտքի արտոնագրեր տրամադրվում են վեց ամսից մինչև հինգ տարի վավերականության ժամկետով, եթե հետևյալ պայմանները բավարարված են`

    ա) դիմողը ապացուցում և հիմնավորում է հաճախակի բնույթ կրող ճանապարհորդության անհրաժեշտությունն ու մտադրությունը մասնագիտական կամ ընտանեկան կարգավիճակից ելնելով` ներառյալ, օրինակ, գործարարներ, քաղաքացիական ծառայողներ, ովքեր կանոնավոր պաշտոնական շփումների մեջ են գտնվում անդամ պետությունների և ԵՄ հաստատությունների հետ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ճանապարհորդում են մասնակցելու վերապատրաստման դասընթացներին, սեմինարներին և կոնֆերանսներին, ԵՄ քաղաքացիների ընտանիքի անդամներ, անդամ պետությունում օրինականորեն բնակվող երրորդ երկրի քաղաքացու ընտանիքի անդամներն, ինչպես նաև նավաստիները կամ

    բ) դիմողն ապացուցում է իր հուսալիությունն ու վստահելիությունը և, մասնավորապես, փաստում է նախորդ մեկանգամյա կամ սահմանափակ տարածքային վավերականությամբ մուտքի արտոնագրերի օրինական կիրառումը, ներկայացնում է իր ֆինանսական իրավիճակը ծագման երկրում և հավաստիացնում է իր` մինչև ստացած արտոնագրի վավերականության ավարտը ԵՄ անդամ պետությունների տարածքը լքելու մտադրության մասին

     

     

    Վերոնշյալի առնչությամբ`յուրաքանչյուր անձ, ով դիմում է երկարատև բազմակի մուտքի արտոնագիր ստանալու համար պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`

    • երկարատև բազմակի մուտքի արտոնագիր ստանալու համար հիմնավորում-նամակ, 
    • նախկին Շենգենյան մուտքի արտոնագրերի օրինական օգտագործման պատմություն (խախտումների բացակայություն կացության թե՛ տևողության, թե՛ նպատակի առումով),
    • փաստաթղթեր, որոնք վկայում են կայուն ֆինանսական վիճակի մասին, որոնց հիման վրա անձը կարող է իր ապրուստն ապահովել Շենգենյան գոտում:

     

     

    ԱՅԼ ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

     

     

    • Արտոնագրային օրենսգրքի 14-րդ հոդվածի 6-րդ պարբերության համաձայն` հյուպատոսությունը կարող է մեկ կամ մի քանի պահանջներ շրջանցել, եթե դիմողը նախկինում ապացուցել է իր վստահելի և ճշմարիտ լինելու փաստը, հատկապես նախորդ մուտքի արտոնագրերի օրինական օգտարգործման առումով, և եթե կասկածներ չկան, որ անդամ պետությունների արտաքին սահմանը հատելիս կկատարի Շենգենյան սահմանային օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված պահանջները: Վերոնշյալի առնչությամբ որոշումը կայացնում է հյուպատոսը:
    • Վերոգրյալ բոլոր փաստաթղթերի ներկայացումը դեսպանություն դեռևս չի երաշխավորում մուտքի արտոնագրի տրամադրումը:
    • Արտոնագրային օրենսգրքի 21-րդ հոդվածի 8-րդ պարբերության համաձայն` արտոնագրային դիմումների ուսումնասիրման ընթացքում հյուպատոսությունն իրեն իրավունք է վերապահում դիմողին դեսպանություն հրավիրել մասնավոր հարցազրույցի, ինչպես նաև պահանջել այլ հավելյալ փաստաթղթեր, որոնք նշված չեն վերոնշյալ ցանկում (օրինակ, փաստաթղթեր, որոնք  հնարավորություն կտան պարզելու դիմողի` Շենգենյան գոտին մինչև  մուտքի արտոնագրի ավարտը լքելու մտադրության մասին):
    • Դեսպանությունը չի ընդունում ֆաքսով, փոստով կամ էլ.հասցեով ուղարկված փաստաթղթերը:
    • Բոլոր ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է լինեն A4 ֆորմատով
    • Մուտքի արտոնագիր ունենալը դեռևս իրավունք չի ընձեռում ինքնաբեր կերպով շենգենյան տարածք մուտք գործելու համար. արտաքին սահմանին սահմանապահն իրավասու է տվյալ անձից պահանջել ներկայացնել ապացույցներ, որոնք վկայում են համապատասխան մուտքի պահանջները բավարարելու մասին` Շենգենյան սահմանների օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն: Վերջնական մուտքի թույլտվությունն ամեն անգամ տրվում է սահմանապահների կողմից:

     

    Print Print Share: