close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ

  • Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունն ընդունում է դիմում-հայտեր դեպի Լեհաստան Շենգենյան և ազգային մուտքի արտոնագրերի, ինչպես նաև որպես արտոնագրային ներկայացուցչություն դեպի Սլովակիա, Սլովենիա և Շվեյցարիա միայն Շենգենյան մուտքի արտոնագրերի համար:

     

     

    ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄ

     

    Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հյուպատոսական բաժինն ընդունում է մուտքի արտոնագրերի համար դիմորդներին երկուշաբթիից հինգշաբթի 09:30-ից 15:00` նախապես  e-Konsulat կայքի միջոցով արտոնագրային դիմում-հայտի գրանցման և դեսպանություն այցելության ժամկետի ամրագրման դեպքում` http://www.e-konsulat.gov.pl/:

     

    Արտոնագրային դիմում-հայտի նախօրոք գրանցումը պարտադիր պայման է: Դեսպանությունը հնարավորություն չունի դիմում-հայտեր ընդունելու e-Konsulat համակարգով սահմանված ժամկետներից դուրս: Արտոնագրային դիմումների համար ժամկետները e-Konsulat համակարգում հասանելի են դառնում չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին` համակարգում տրամադրելով առաջիկա երեք շաբաթների համար ազատ տեղերի գրաֆիկը:

     

    Անձնագրերն արտոնագրային որոշումների հետ միասին հանձնվում են արտոնագրերի համար դիմորդներին երկուշաբթիից ուրբաթ  ժամը 16:00-ից 16:30-ը նախնական հեռախոսային պայմանավորվածությունից հետո:

     

    ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ

     

    - Եվրախորհրդարանի և Եվրոպայի Խորհրդի` 2009 թ. հուլիսի 13-ի № 810/2009 կանոնակարգը, որը սահմանում է Միասնական արտոնագրային օրենսգիրքը (2009 թ. սեպտեմբերի 15-ի Եվրամիության պաշտոնական լրագիր UE L 243` հետագա փոփոխություններով) անգլերեն:

     

    - 2012 թ. դեկտեմբերի 17-ին կնքված Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը (2013 թ. հոկտեմբերի 31-ի Եվրոպական միության պաշտոնական լրագիր UE) հայերեն,  ինչպես նաև` դեպի Շվեյցարիա մուտքի արտոնագրերի դեպքում` 2016 թ. փետրվարի 29-ին կնքված Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը (անգլերեն):

     

    -  Հանձնաժողովի 2015 թ. մարտի 16-ի կատարողական որոշում C(2015)1585/F1, որը սահմանում է այն լրացուցիչ փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է ներկայացնի մուտքի արտոնագրի համար դիմորդը Անգոլայում, Հայաստանում, Ադրբեջանում, ինչպես նաև Կուբայում և Պաղեստինում (անգլերեն):

     

    - Լեհաստանի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև 2008 թ. մարտի 14-ին կնքված համաձայնագիր մուտքի արտոնագրերի տրամադրման ոլորտում համագործակցության վերաբերյալ (M.P. 2008 թ. Nr 63, կետ. 550), լեհերեն, անգլերեն, սլովեներեն:

     

    - Լեհաստանի Հանրապետության և Սլովակիայի կառավարությունների միջև 2012 թ. փետրվարի 10-ին կնքված համաձայնագիր փոխադարձ արտոնագրային ներկայացուցչության վերաբերյալ (M.P. 2012 թ. կետ 243), լեհերեն, անգլերեն, սլովակերեն:

     

    - Լեհաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի  Համադաշնության Դաշնային խորհրդի միջև 2014 թ. հունվարի 27-ին կնքված համաձայնագիր` արտոնագրային դիմումների ուսումնասիրման և մուտքի արտոնագրերի տրամադրման ոլորտում փոխադարձ արտոնագրային ներկայացուցչության վերաբերյալ (M.P.  2014 թ., կետ 213), լեհերենով, անգլերենով:

     

     

    Ցայժմ Եվրոպական միությունը վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիր է կնքել հետևյալ պետությունների հետ` Հայաստան, Ադրբեջան, Կաբո Վերդեի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն:

     

    Print Print Share: