close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Հյուպատոսական բաժնում կամ Լեհաստանի իշխանություններին ներկայացվող օտարերկրյա փաստաթղթերը պետք է պաշտոնապես թարգմանված լինեն։  Պաշտոնական է կոչվում Լեհաստանի արդարադատության նախարարության ցանկում գտնվող նոտարական թարգմանչի կամ հյուպատոսի կողմից կատարվող թարգմանությունը։

     

    Փաստաթղթերի պաշտոնական թարգմանություն հայերենից լեհերեն կարող է կատարվել կա´մ Լեհաստանում՝ հայերենի նոտարական թարգմանչի (հայերենի նոտարական թարգմանիչների ցանկը), կա´մ Երևանում Լեհաստանի Հանրապետության հյուպատոսի կողմից։

     

    Հայաստանի նոտարների կողմից կատարվող հայերենից լեհերեն թարգմանությունները չեն համարվում պաշտոնական թարգմանություններ։ Խորհուրդ ենք տալիս թարգմանության հանձնարարումից առաջ ստուգել` արդյոք տվյալ անձը նոտարական թարգմանիչ է` գրանցված Լեհաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանիչների ցանկում։

     

    Ինքնուրույն կերպով կամ Լեհաստանում գրանցված ոչ նոտարական թարգմանչի կողմից կատարված թարգմանությունները կարելի է հաստատել Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունում։ Թարգմանության հաստատումը ենթակա է հյուպատոսական վճարի։

     

    Թարգմանության կատարման համար գանձվում է հյուպատոսական վճար՝ համաձայն հյուպատոսական վճարումների աղյուսակի։

     

    • Լեհերենից դեպի պաշտոնական կամ նստավայր պետությունում համատարած կիրառվող լեզու կամ պաշտոնական կամ նստավայր պետությունում համատարած կիրառվող լեզվից դեպի լեհերեն թարգմանությունների պատրաստում և վավերացում․ վճարը գանձվում է յուրաքանչյուր սկսված էջի համար,

     

    • Լեհերենից դեպի պաշտոնական կամ նստավայր պետությունում համատարած կիրառվող լեզու կամ պաշտոնական կամ նստավայր պետությունում համատարած կիրառվող լեզվից դեպի լեհերեն թարգմանությունների ստուգում և վավերացում․ վճարը գանձվում է յուրաքանչյուր սկսված էջի համար,

     

    • Լեհերենից դեպի պաշտոնական կամ նստավայր պետությունում համատարած կիրառվող լեզու կամ պաշտոնական կամ նստավայր պետությունում համատարած կիրառվող լեզվից դեպի լեհերեն քաղաքացիական կացության փաստաթղթերի կամ այլ կրկնվող բնույթի փաստաթղթերի թարգմանությունների պատրաստում և վավերացում։

     

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ´Ն:

     

    Լեհական փաստաթղթերը, որոնք ներկայացվում են Հայաստանի իշխանական մարմիններին վարույթների շրջանակներում՝ Հայաստանում իրավաբանական փաստաթղթաշրջանառության համար, պետք է թարգմանված լինեն Հայաստանում գրանցված նոտարական (նոտարական գրասենյակներին կից գործող) թարգմանիչների կամ Վարշավայում Հայաստանի Հանրապետության հյուպատոսի կողմից։ Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունում նման փաստաթղթեր թարգմանության համար չեն ընդունվում։