close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ԼԵՀԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՔԿ ԱԿՏԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄ

  • «Հյուպատոսական ծառայությունների մասին» 2015 թ. հունիսի 25-ի օրենքի համաձայն՝ Լեհաստանից քաղաքացիական կացության ակտերի՝ ծննդյան վկայականներ, ամուսնության վկայականներ, մահվան վկայականներ, հյուպատոսի միջոցով ստանալ հնարավոր չէ:

     

    Անձինք, ովքեր ցանկանում են Լեհաստանից ստանալ քաղաքացիական կացության ակտերի պատճեններ, պետք է իրենց հայցն անմիջականորեն ուղղեն համապատասխան վարչությանը: Ներքին գործերի և վարչակազմի նախարարության պաշտոնական կայքէջում կարող եք գտնել Լեհաստանի ՔԿԱԳ բաժինների հասցեները:

     

    Դիմորդի դիմումի համաձայն՝ քաղաքացիական կացության փաստաթուղթը կարող է ուղարկվել հյուպատոսին, որն էլ կհանձնի այն դիմորդին ՔԿԱԳ գործակալության կողմից: Սակայն այս դեպքում անհրաժեշտ կլինի կատարել հյուպատոսական ծառայությունների համար վճար՝ արտերկրում գտնվող անձի կողմից կոնկրետ վարչությունում ներկայացված դիմումի հիման վրա տվյալ վարչությունից ուղարկված փաստաթղթի հանձնման համար՝ ընթացիկ հյուպատոսական վճարումների աղյուսակի համաձայն: Հյուպատոսը գանձում է այդ վճարը՝ փաստաթուղթը վարչությունից ստանալու պահին:

     

    «Քաղաքացիական կացության ակտերի մասին» 2014 թ. նոյեմբերի 28-ի օրենքի համաձայն (Օրենքների ժողովածու, 2014 թ., կետ 1741՝ հետագա փոփոխություններով)՝ քաղաքացիական կացության գրանցամատյանից կարող են տրամադրվել հետևյալ փաստաթղթերը՝

     

    • Քաղաքացիական կացության ակտերի ամբողջական կամ համառոտ պատճեններ,

     

    • Քաղաքացիական կացության ակտերի բազմալեզու պատճեններ, որոնց անհրաժեշտ չէ թարգմանել ֆրանսերեն,

     

    • Քաղաքացիական կացության վերաբերյալ տեղեկանքներ՝ միայն շահառու անձի դիմումի համաձայն,

     

    • Քաղաքացիական կացության գրանցամատյան կատարված գրառումների կամ դրանց բացակայության վերաբերյալ տեղեկանքներ,

     

    • Քաղաքացիական կացության գրանցամատյանի կորստյան կամ ոչնչացման վերաբերյալ տեղեկանքներ:

       

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ´ՒՆ:

     

    Լեհաստանում քաղաքացիական կացության գրանցամատյանի թվայնացման շնորհիվ հնարավոր է նաև ինքնուրույն տեղեկատվական համակարգի միջոցով ստանալ քաղաքացիական կացության ակտերի էլեկտրոնային պատճենը: Սակայն այդպիսի պատճեններն ընդունելի կլինեն միայն Լեհաստանի տարածքում, այսպիսով՝ հյուպատոսները, դեռ ավելին՝ արտասահմանյան մարմիննրը մուտք չունեն Էլեկտրոնային գրանցամատյաններին և նման գործարքներում միջնորդելու հնարավորություն չունեն: Ավելի մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ՝ կապ հատատելով Ձեր կողմից ընտրված ՔԿԱԳ բաժնի հետ:

     

    ՔԿԱԳ բաժիններից պատճեններ ստանալու իրավասություն ունեցող անձինք

     

    Միայն շահառու անձանց, նրանց ամուսիններին, ծնողներին, զավակներին, եղբայր/քույրերին, պաշտոնյաներին, խնամակալներին, իրավական շահագրգռվածությունն ապացուցող անձանց, դատարաններին, դատախազներին, հասարակական կազմակերպություններին (եթե դա համապատասխանում է նրանց կանոնադրությանը կամ պայմանավորված է հասարակական շահով), ինչպես նաև՝ վարչական մարմիններին (եթե դրանով է պայմանավորված վերջիններիս պաշտոնական պարտականությունների կատարումը) են տրվում քաղաքացիական կացության փաստաթղթերի պատճեններն ու գրանցամատյաններում զետեղված տվյալների կամ դրանց բացակայության վերաբերյալ տեղեկանքները:

     

    Իրավական շահագրգռվածության մասին կարող է խոսք լինել, եթե քաղաքացիական կացության փաստաթղթերի պատճենների կամ տեղեկանքների ներկայացումը էական նշանակություն ունի դատական կամ վարչական վարույթում հայցի վճռման համար: Վերջինս պետք է հաստատված լինի փաստաթուղթը ներկայացնելու վերաբերյալ դատարանի հայցով կամ վարչության դիմումով կամ էլ դատարանում դատավարությամբ կամ էլ վարչական մարմնի կողմից վարչական վարույթի ընթացքի վերաբերյալ տեղեկանքով: