close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐ

  • Քաղաքացիական կացության վերաբերյալ հարցերը կարգավորվում են «Քաղաքացիական կացության ակտերի մասին» 2014թ-ի նոյեմբերի 28-ի օրենքի դրույթներով (Օրենքների ժողովածու, 2016 թ., կետ 2064):

     

    Քաղաքացիական կացության ակտ է համարվում ծննդյան, ամուսնության կամ մահվան գրանցումը քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում՝ այդ գրացման բովանդակության կամ արդիականության վրա ազդող հետագա գրանցումներով հանդերձ: Քաղաքացիական կացության ակտերը հանդիսանում են նրանց մեջ գրանցված ձաստերի միակ վկայությունն են. Դրանց անհամապատասխանությունը ճշմարտությանը կարող է հաստատվել միայն դատական վարույթի միջոցով:

     

    Ծնունդներն, ամուսնությունները ու մահերը գրանցվում են քաղաքացիական կացության ակտերի միասնական, կենտրոնական գրանցամատյանում ՔԿԱԳ բաժնի պետերի կողմից:

     

    Քաղաքացիական կացության գրանցումը ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, մահվան համապատասխան վկայականներով հաստատումն է:

     

    Լեհաստանում քաղաքացիական կացության վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար այցելե´ք Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարարության կայքէջ` https://www.mswia.gov.pl/pl/sprawy-obywatelskie/rejestracja-stanu-cywi (էջանիշ՝ akty stanu cywilnego - pojęcia):