close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՏՃԵՆԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ

  • «Հյուպատոսական ծառայությունների մասին» 2015 թ․ հունիսի 25-ի օրենքի 28-րդ հոդվածի համաձայն (Օրենքների ժոողովածու, կետ 1274)՝  Լեհաստանի քաղաքացու կամ Լեհաստանի Հանրապետության վարչական մարմնի դիմումի հիման վրա հյուպատոսը կատարում է հետևյալ գործառույթները․

     

    1․ կազմում ու վավերացնում է փաստաթղերի պատճենները, դրանցից արված քաղվածքներն ու կրկնօրինակները,

     

    2․ վավերացնում է ստորագրության իսկությունը,

     

    3․ հաստատում է փաստաթղթի ներկայացման ամսաթիվը, անձի՝ կոնկրետ վայրում գտնվելու կամ ողջ լինելուփաստը:

     

    Հյուպատոսն վերոնշյալ գործառույթները կարող է իրականացնել նաև օտարեկրացու կամ նստավայր պետության վարչական մարմնի դիմումի համաձայն, եթե այդ գործարքներն ազդեցություն կունենան Լեհաստանի Հանրապետության տարածքում։

     

    ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՍԿՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ

     

    Լեհաստանում փաստաթղթաշրջանառության նպատակով փաստատթղթում առկա ստորագրության իսկության վավերացման համար անհրաժեշտ է անձամբ ներկայանալ հյուպատոսական հիմնարկ և հյուպատոսի ներկայությամբ ստորագրել փաստաթուղթը։ Պարտադիր է ներկայացնել լուսանկար պարունակող վավեր անձը հաստատող փաստատթուղթ։

     

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ´Ն։

     

    Ստորագրության իսկության վավերացումը հեռակայությամբ, հեռախոսազանգով կամ նամակագրության միջոցով հնարավոր չէ։

     

    Պետք է ի նկատի ունենալ, որ լեհական օրենքների դրույթների համաձայն որոշ իրավական գործարքների վավերականության համար (անշարժ գույքի իրավունքի փոխանցում կամ առևտրական կազմակերպության պայմանագրում փոփոխությունների կատարում լիազորված անձի միջոցով) կարող է անհրաժեշտ լինել նոտարական ձևի պահպանումը։ Այս դեպքերում հնարավոր չէ ստանալ այս տիպի փաստաթղթերում առկա ստորագրության իսկության վավերացումը հյուպատոսի կողմից. այսպիսի գործարքը կլիներ ապարդյուն:

     

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ´Ն։

     

    Հյուպատոսական հիմնարկը չի պատրաստում փաստաթղթերի նմուշներ, այդ թվում՝ լիազորագրեր, որոնք կպարունակեն ստորագրությունը։ Հյուպատոսի կողմից ստորագրության իսկության վավերացման համար դիմող անձն պետք է ներկայանա դեսպանություն արդեն լեհերեն լեզվով կազմված փաստաթղթով։

     

    Ստորագրության վավերացման համար գանձվում է հյուպատոսական վճար՝ համաձայն ընթացիկ հյուպատոսական վճարումների աղյուսակի համաձայն: Վճարումները գանձվում են դիմումը ներկայացնելիս և չեն վերադարձվում անկախ գործի արդյունքներից:

     

    ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ԻՍԿՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ

     

    Փաստաթղթի պատճենի իսկության վավերացման համար անհրաժեշտ է անձամբ ներկայացնել հյուպատոսական հիմնարկ՝ փաստաթղթի բնօրինակով ու նրա պատճենով: Անհրաժեշտ է նաև ներկայացնել լուսանկրա պարունակող անձը հաստատող վավեր փաստաթուղթ:

     

    Ընթացիկ հյուպատոսական վճարումների աղյուսակի  համաձայն՝ փաստաթուղթն առանց պատճենի ներկայացնելու դեպքում գանձվում է ավելի մեծ վճար՝ փաստաթղթի կամ այդ փաստաթղթի վավերացված պատճենից հանված պատճենի կամ քաղվածքի, ինչպես նաև հյուպատոսի կողմից պատրաստված և հյուպատոսական հիմնարկում պահվող նոտարական ակտի քաղվածքի վավերացման համար:

     

    Տեղեկացնում ենք, որ փաստաթղթի պատճենի ներկայացման դեպքում պատճենը պետք է արված լինի A4 ֆորմատով թղթի վրա, իսկ բազմէջ փաստաթղթի դեպքում (օրինակ՝ անձնագրի)՝ երկկողմանի տպագրությամբ:

     

    Փաստաթղթի բնօրինակն ու պատճենը ներկայացնելիս՝ պատճենի կամ քաղվածքի իսկության վավերացման համար գանձվում է ավելի ցածր վճար՝ արդի հյուպատոսական վճարումների աղյուսակի համաձայն:

    Print Print Share: