close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ԱՊՈՍՏԻԼ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ)

  • Մի երկրում կազմված փաստաթղթերը նախքան այլ երկրում իրավական փաստաթղթաշրջանառության մեջ օգտագործվելը պետք է վավերացվեն: Վավերացումը հիմնված է ստորագրության և պաշտոնական փաստաթուղթը ստորագրող և այն վավերացնող անձի գործառույթների բնույթի իսկության, որի շրջանակներում գործում է տվյալ անձը, ինչպես նաև փաստաթղթում առկա կնիքի կամ դրոշմի նույնականացման հաստատման վրա:

     

    Թե՛ Լեհաստանը, թե՛ Հայաստանը հանդիսանում են 1961 թ. հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայի, այն է` Ապոստիլի կոնվենցիայի անդամ, որը կոչված է վերացնելու օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերը օրինականացնելու պահանջը (Օրենքների ժողովածու, 2005թ., թիվ 112, կետ 938): Սա նշանակում է, որ Հայաստանի և Լեհաստանի միջև իրավական փաստաթղթաշրջանառության մեջ կիրառվող պաշտոնական փաստաթղթերը չեն պահանջում հյուպատոսական վավերացում (հարկ է նշել, որ դեսպանությունը չի մասնակցում փաստաթղթերի վավերացման գործընթացներին):

     

    Ապոստիլով վավերացված վկայագրերը տրվում են այդ փաստաթուղթը տրամադրած պետական իրավասու մարմնի կողմից:

     

    ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ  (ԱՊՈՍՏԻԼ)  ԼԵՀԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎՐԱ

     

    Լեհաստանի պաշտոնական փաստաթղթերի ապոստիլով վավերացումն իրականացվում է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:

     

    ԼՀ արտաքին գործերի նախարարության օրինականացման բաժին

    հասցե` Շուխի փ. 21, 00-580 Վարշավա (մուտքը Լիտևսկա փողոցի կողմից)

    այցելուների ընդունում`երկուշաբթիից ուրբաթ` 09:00 -14:00

    հեռ.` +48 22 523 9845, +48 22 523 9128, +48 22 523 9463,  +48 22 523 8272

    էլ.հասցե: legalizacja@msz.gov.pl

     

    Ապոստիլի ձեռքբերման ընթացակարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություն կարող եք  գտնել Լեհաuտանի Հանրապետության արտաքին  գործերի նախարարության կայքէջում:

     

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն:

     

    Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը չի միջնորդում Լեհաստանի փաստաթղթերն ապոստիլով հավաստման գործընթացին:

     

    ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ  (ԱՊՈՍՏԻԼ)  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎՐԱ

     

    Հայաստանի պաշտոնական փաստաթղթերի ապոստիլով հաստատումն իրականացվում է հետևյալ մարմինների կողմից`

     

    1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

    ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն

    հասցե` Կառավարության շենք N2, Վազգեն Սարգսյան 3/8, ք. Երևան, ՀՀ

    հեռ.` +374 60 620 000

    էլ.հասցե` info@mfa.am

     

    Ապոստիլի ձեռքբերման ընթացակարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություն կարող եք  գտնել Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքէջում:

     

    2. Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարություն

    ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն

    հասցե` Կառավարության շենք N2, Վազգեն Սարգսյան 3/8, ք. Երևան, ՀՀ

    հեռ.` +374 10 594 161

    էլ.հասցե` argam-stepanyan@justice.am

     

    Ապոստիլի ձեռքբերման ընթացակարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություն կարող եք  գտնել Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքէջում

     

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն:

     

    Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը չի միջնորդում Հայաստանի փաստաթղթերն ապոստիլով հավաստման գործընթացին: