close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ԼԵՀԻ ՔԱՐՏ

  •  

    Լեհի քարտին վերաբերող օրենքը (ամբողջական տեքստը Օրենքների ժողովածու, 2014 թ., կետ 1187՝ հետագա փոփոխություններով) սահմանում է Լեհի քարտի օգտատիրոջ իրավունքները, քարտի տրամադրման հիմքերը, ինչպես նաև՝ այդ հարցերով զբաղվող մարմինների իրավասություններն ու ընթացակարգերը։

     

    Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՀԱՎԱԿՆԵԼ ԼԵՀԻ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐ

     

    Լեհի քարտը կարող է տրամադրվել այն անձանց, ովքեր հայտարարում են լեհ ժողովրդին իրենց պատկանելիությունը և կատարում միաժամանակ հետևյալ պահանջները.

     

    • Ապացուցում է, որ ունի լեհական ծագում, կամ, որ ունեցել է Լեհաստանի քաղաքացիություն, կամ, որ ծնողներից/պապիկներից ու տատիկներից մեկը կամ մեծ պապիկներից/տատիկներից երկուսն ունեցել են լեհական ծագում կամ Լեհաստանի քաղաքացիություն, կամ էլ՝ ներկայացնում է ստորև նշված պետություններից որևէ մեկի տարածքում գործող լեհական կազմակերպության կամ Պոլոնիայի կողմից տրված տեղեկանք, որը հավաստում է առնվազն վերջին երեք տարիների ընթացքում հօգուտ լեհերենի և լեհական մշակույթի գործունեության կամ լեհական ազգային փոքրամասնության աշխատանքներին ակտիվ մասնակցությունը,

     

    • Հաստատում է իր կապը լեհականության հետ գոնե լեհերենի տարրական իմացության, լեհերենը իր մայրենի լեզուն համարելու և լեհական ավանդույթների և սովորույթների պահպանման և կուլտիվացման միջոցով։ Լեզվի իմացությունն ու լեհական ավանդույթների և սովորույթների կուլտիվացումը գնահատվում են հյուպատոսի կողմից դիմորդի հետ հանդիպման ժամանակ:

     

    • Հյուպատոսի ներկայությամբ կկազմի Լեհական Ժողովրդին պատկանելու մասին գրավոր հայտարարագիր։

     

    Հայաստանում Լեհերի Միություն «Պոլոնիան» է համարվում Հայաստանի Հանրապետությունում լեհական համայնական կազմակերպությունը, որն իրավասու է տրամադրել հօգուտ լեհերենի և լեհական մշակույթի գործունեության կամ լեհական ազգային փոքրամասնության աշխատանքներին ակտիվ մասնակցության վերաբերյալ տեղեկանք։

     

    Լեհի քարտը կարող է տրամադրվել միայն հետևյալ անձանց.

     

    • Նրանց, ովքեր դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ունեն նշյալ պետությունների քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի  Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության, Վրաստանի, Կազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության, Լատվիայի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկիստանի Հանրապետության, Թուրքմենստանի Հանրապետության, Ուկրաինայի կամ Ուզբեկիստանի Հանրապետության, կամ վերոնշյալ պետություններից որևէ մեկում քաղաքացիություն չունեցողի կարգավիճակ։ Լեհի քարտ կարող է շնորհվել նաև վերոնշյալ պետությունների քաղաքացիներին, ում պատկանելիությունը լեհ ազգին իրավականորեն հաստատված է՝ «Հայրենադարձության մասին» 2000 թ․ նոյեմբերի 9-ի օրենքի դրույթներին համաձայն (ամբողջական տեքստը Օրենգների ժողովածու, 2014 թ․, կետ 1392, հետագա փոփոխություններով)։

     

    • Նրանց, ովքեր չունեն Լեհաստանի քաղաքացիություն կամ Լեհաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակության թույլտվություն։

     

    ԼԵՀԻ ՔԱՐՏԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԻՋՈՑԸ

     

    Լեհի քարտը ստանալու համար անհրաժեշտ է՝

     

    1. Հավաքել լեհական ծագումը հաստատող փաստաթղթերի, օրինակ՝ դիմորդի ծննդյան վկայականը, որում նշում լինի, որ ծնողներից մեկը լեհական ազգություն ունի,

     

    2. Պատճենահանել անձը հաստատող վավեր փաստաթուղթը (լուսանկարով էջը)։ Փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ միասին պետք է ներկայացվեն հյուպատոսին հանդիպման ժամանակ (պատճենները մնում են հյուպատոսույթունում, մինչդեռ բնօրինակները վերադարձվում են տիրոջը)։

     

    3. Լրացնել լեհի քարտի համար դիմումը։ Դիմումը հասանելի է յուրաքանչյուր լեհական հյուպատոսությունում, լեհական կազմակերպություններում, ինչպես նաև Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության կայքէջում։ Դիմումի համապատասխան մասում պետք է փակցվի 3,5x4,5 սմ լուսանկար․խնդրում ենք տրամադրել լավ որակի լուսանկար։ Լրացված դիմումը անհրաժեշտ է ստորագրել համապատասխան հատվածում՝ չխախտելով շրջանակի սահմանները։

     

    4. Զանգահարել կամ գրել էլեկտրոնային նամակ Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն և հյուպատոսի հետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել։ Հյուպատոսն ընդունում է դիմորդներին նախօրոք պայմանվորվածության դեպքում։ Խնդրում ենք ներկայանալ հյուպատոսի հետ հանդիպմանը նշված օրը նշված ժամին՝ Ձեզ հետ վերցնելով հետևյալ փաստաթղթերը․

     

    • Լրացված դիմումը՝ լուսանկարով,

     

    • Լեհական ծագումը հաստատող փաստաթղթերի բնօրինակներն՝ պատճեններով,

     

    • Արտասահմանյան անձնագրի բնօրինակը՝ պատճեններով,

     

    Հյուպատոսը զրուցելու է բացառապես լեհերեն։ Լեհական ավանդույթներին ու սովորույթներին վերաբերող հարցեր կտա։ Նաև ստորագրման կտա Լեհական Ժողովրդին պատկանելու վերաբերյալ հայտարարագիրը։

     

    Դիմորդը Լեհի քարտի տրամադրման գործընթացի հետ կապված որևէ վճարում չի կատարում։

     

    Անչափահասի դեպքում Լեհի քարտը շնորհվում է ծնողների դիմումի համաձայն, եթե ծնողներից երկուսն էլ ունեն Լեհի քարտ, կամ, եթե նրանցից միայն մեկը ունի քարտ, մյուսը ներկայացնում է համապատասխան համաձայնություն (եթե զրկված չէ ծնողական իրավունքից)։ 16 տարեկանը լրացրած անչափահասին Լեհի քարտ կարող է տրամադրվել միայն վերջինիս համաձայնության դեպքում։

     

    Լեհի քարտը վավեր է տրամադրման ժամկետից 10 տարվա ընթացքում։ Լեհի քարտի վավերականության ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ անհրաժեշտ է դիմել այն ևս 10 տարով երկարացնելու համար։ 65 տարեկանը բոլորած անձանց Լեհի քարտը շնորհվում է անժամկետ։ Անչափահասներին Լեհի քարտը տրվում է տրամադրման օրվանից 10 տարի ժամկետով, սակայն նրա վավերականությունը սպառվում է դիմորդի՝ չափահասության մեկ տարին լռանալու օրով։ Եթե, չափահաս դառնալիս, 19 տարեկանը բոլորելուց և Լեհի քարտի վավերականության ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ օգտատերը ներկայացնում է վավերականության երկարացման համար դիմում և Լեհաստանի Ժողովրդին պատկանելու մասին հայտարարագիր, ապա քարտի վավերականության ժամկետը երկարացվում է ևս 10 տարով։

     

    Լեհի քարտը կորցնում է իր վավերականությունը, օգտատիրոջ կողմից Լեհաստանի քաղաքացիություն կամ Լեհաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակության իրավունք ստանալու դեպքում։

     

    ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԼԵՀԻ ՔԱՐՏԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԵՐԺՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

     

    • Դիմորդը չի կատարում հիմնական պահանջները (չգիտի լեհերեն, ինչպես նաև լեհական ավանդույթներն ու սովորույթները),

     

    • Դիմորդը ներկայացրել է հայտ, որում պարունակվում են կեղծ անձնական տվյալներ կամ կեղծ տեղեկություն, կամ որին կցվել են փաստաթղթեր, որոնք պարունակվում են կեղծ անձնական տվյալներ կամ կեղծ տեղեկություն,

     

    • Հյուպատոսի հետ զրույցի ժամանակ դիմորդը սուտ վկայություն է տվել, կամ թաքցրել է ճշմարտությունը, կամ էլ օգտագործել է կեղծ փաստաթղթեր,

     

    • Դիմորդը 1944–1957 թթ․ Լեհաստանի և Բելառուսի, Ուկրաինայի, Լիտվայի Սովետական հանրապետությունների կամ նախկին ԽՍՀՄ-ի հետ կնքված համաձայնագրի հիման վրա հայրենադարձել է Լեհաստանից դեպի վերոհիշյալ հանրապետություններից որևէ մեկը,

     

    • Դիմորդը ստացել է Լեհաստանի քաղաքացիություն կամ Լեհաստանում բնակության իրավունք (այսինքն՝ մշտական կացության քարտ),

     

    • Մերժումը պայմանավորված է Լեհաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության կամ հասարական անդորրի պահպանության նկատառումներով,

     

    • Դիմորդը գործում է կամ գործել է ի վնաս Լեհաստանի Հանրապետության շահերի:

     

    Հյուպատոսի կողմից մերժման որոշումը կարելի է բողոքարկել հյուպատոսի միջնորդությամբ Արևելքում բնակվող լեհերի հարցերով զբաղվող Խորհրդում՝ որոշման հանձնման օրվանից 30 օրվա ընթացքում։

     

    Ի՞ՆՉ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ Է ՏԱԼԻՍ ԼԵՀԻ ՔԱՐՏԸ

     

    • Լեհի քարտի առկայությամբ պայմանավորված իրավունքներից օգտվելու նպատակով ազգային մուտքի արտոնագրի տրամադրման համար դիմումի ընդունման և ուսումնասիրության հետ կապված հյուպատոսական վճարներից ազատում,

     

    • Լեհաստանի քաղաքացիության տրամադրումով պայմանավորված դիմումի ընդունման և փաստաթղթերի մշակման հետ կապված հյուպատոսական վճարներից ազատում,

     

    •  «Աշխատանքի խթանման և աշխատաշուկայի հիմնարկների մասին» 2004 թ․ ապրիլի 20-ի օրենքի սահմանումների հիման վրա աշխատանքի թույլտվություն ունենալու պարտականությունից ազատում (ամբողջական տեքստը՝ Օրենքների ժողովածու, 2013 թ., կետ 674, հետագա փոփոխություններով),

     

    • Լեհաստանի քաղաքացիերի հետ նույն հիմունքներով տնտեսական գործունեության նախաձեռնում կամ կատարում՝ «Տնտեսական գործունեության ազատության մասին» 2004 թ. հուլիսի 2-ի օրենքի դրույթների համաձայն (ամբողջական տեքստը՝ Օրենքների ժողովածու, 2013 թ, կետ 672՝ հետագա փոփոխություններով),

     

    • «Բարձրագույն կրթության մասին» 2005 թ․ հուլիսի 27-ի օրենքով սահմանված կարգով բարձրագույն կրթություն, ինչպես դոկտորական, այնպես էլ կրթական այլ ձևաչափի դասընթացներում ուսուցում, ինչպես նաև մասնակցություն գիտական հետազոտությունների և զարգացման ծրագրերին (ամբողջական տեքստը՝ Օրենքների ժողովածու, 2012 թ., կետ 572, հետագա փոփոխություններով),

     

    • «Կրթական համակարգի մասին» 1991 թ․ օգոստոսի 7-ի օրենքով սահմանված կարգով կրթության ձևերից օգտվելը (ամբողջական տեքստը՝ Օրենքների ժողովածու, 2004 թ., № 256, կետ 2572` հետագա փոփոխություններով),

     

    • Հրատապ դեպքերում առողջապահական ծառայությունների մատակարարում՝ «Հասարակական միջոցներից ֆինանսավորվող առողջապահական ծառայությունների մատակարարման մասին» 2004 թ․ օգոստոսի 27-ի օրենքով սահմանված կարգով, այն դեպքում, եթե միջազգային համաձայնագրով, որի կողմն է նաև Լեհաստանի Հանրապետությունը, ավելի շահավետ պայմաններ չեն առաջարկվում (ամբողջական տեքստը՝ Օրենքների ժողովածու, 2008 թ., № 164, կետ 1027` հետագա փոփոխություններով),

     

    • Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտից (ուղևորական գնացք, ճեպընթաց) օգտվելիս՝ 37 % զեղչ (մեկանգամյա տոմսի հիման վրա)՝ «Հասարակական տրանսպորտի միջոցներով փոխադրումներից զեղչերով օգտվելու իրավունքի մասին» 1992․հունիսի 20-ի օրենքով սահմանված կարգով (ամբողջական տեքստը՝ Օրենքների ժողովածու, 2012 թ., կետ 1138, հետագա փոփոխություններով),

     

    • Պետական թանգարաններ անվճար մուտք,

     

    • Կյանքի կամ անվտանգության համար սպառնալիքների առկայության դեպքում հյուպատոսի օգնություն՝ հյուպատոսի իրավասությունների սահմանում ու միջազգային օրենքի և նորմերի կիրառմամբ և պահպահմամբ։

     

    ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴՅՈՒՐԱՑՈՒՄՆԵՐ

     

    2017 թ․ հունվարի 1-ից Լեհի քարտի իրավատերերը կարող են անվճար ստանալ մշտական բնակության իրավունք ու մշտական կացության քարտ։ Սակայն, վերջինները ստանալիս, պետք է վերադարձնեն Լեհի քարտը։ Լեհի քարտի հիման վրա մշտական կացության իրավունք ստացած անձինք ձեռք են բերում նաև մշտական կացության քարտի ստացումից մեկ տարի անց Լեհաստանի քաղաքացիության համար դիմելու իրավունք։

     

    Բացի այդ, Լեհի քարտի իրավատերերը, ովքեր վոևոդայի հիմնարկ են ներկայացնում մշտական կացության թույլտվության համար դիմում, կարող են հավակնել նաև 9 ամիս ժամկետով դրամական օժանդակություն։ Այդ նպաստի վերաբերյալ որոշումը կայացնում է և այն վճարում է համապատասխան շրջանի ստարոստան՝ ըստ դիմորդի բնակության վայրի։

     

    Նպաստը տրվում է դիմորդի յուրաքանչյուր անդամի հաշվով, ընդ որում՝ առաջին երեք ամիսների ընթացքում դիմորդն ու նրա ամուսինը կստանան նվազագույն աշխատավարձի 50%, իսկ յուրաքանչյուր երեխան այդ գումարի կեսը, հաջորդ ամիսների ընթացքում նպաստի չափը կհասնի նվազագույն աշխատավարձի 60%-ը, համապատասխանաբար 30-ական % և 15-ական %․ Դրամական նպաստը վճարվում է սկզբնական ամիսների ընթացքում բնակությունը Լեհաստանում հեշտացնելու համար և կախված չէ այդ ժամանակահատվածում այլ ֆինանսական աղբյուրների առկայությունից։

     

    ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

     

     Լեհի քարտի ստացումը չի նշանակում Լեհաստանի քաղաքացիության տրամադրում, Լեհաստանի Հանրապետության տարածքում մշտական կացության իրավունքի շնորհում, կամ էլ առանց մուտքի արտոնագրի Լեհաստանի Հանրապետության տարածքի հատման իրավունք։

     

    Լեհի քարտը չի կարող դիտարկվել որպես իրենում նշված մարդու անձը հաստատող փաստաթուղթ ու ծառայում է միայն որպես լեհ ազգին պատկանելիության ապացույց։

    Print Print Share: