close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  • Համաձայն 2016 թ-ի ապրիլի 27-ին ընդունված (ԵՄ) Եվրախորհրդարանի և Եվրախորհրդի թիվ 2016/679 որոշման 13-րդ և 14-րդ հոդվածների` ֆիզիկական անձանց պաշտպանության կապակցությամբ անձնական տվյալների մշակման և նման տվյալների ազատ փոխանցման, ինչպես նաև թիվ 95/46/WE (RODO) դիրեկտիվի չեղարկման վերաբերյալ, հայտնում ենք, որ. ադմինիստրատոր

     

    1. Ձեր անձնական տվյալների վերահսկիչը` սահմանված  RODO-ի 4-րդ հոդվածի 7-րդ կետով, Լեհաստանի արտաքին գործերի նախարարն է` նստավայրը` Լեհաստան, 00-580 Վարշավա, Յ. Խ. Շուխա պողոտա 23.

     

    2. Հյուպատոսը կատարում է տվյալների վերահսկչի պարտականությունները իր կողմից վարվող հյուպատոսական բազաներում առկա տվյալների մասով:

     

    3. Արտաքին գործերի նախարարի կողմից նշանակվել է Տվյալների պաշտպանության տեսուչ (ՏՊՏ), ով իրականացնում է իր պարտականություններն Արտաքին գործերի նախարարությունում և արտերկրում հավատարմագրված ներկայացուցչություններում մշակվող տվյալների նկատմամբ:

    ՏՊՏ-ի կոնտակտային տվյալները`

    նստավայրի հասցեն` 00-580 Վարշավա, Յ. Խ. Շուխա պողոտա 23

    էլ. փոստ` iod@msz.gov.pl

     

    4. Հյուպատոսական բազաներում առկա տվյալները մշակվում են համապատասխան RODO-ի 6-րդ հոդվածի գ), դ) և ե) ենթակետերում նշված պահանջների` ԼՀ հյուպատոսի կողմից 2015 թ-ի հունիսի 25-ին ընդունված Հյուպատոական իրավունքի մասին օրենքով (2017 թ-ի Օրենքների ժողովածու կետ 1545` հետագա փոփոխություններով) և այլ օրենքներով սահմանված առաջադրանքներն իրականացնելու նապատակով: 

     

    5. Ձեր անձնական տվյալները պահպանվելու են օրենքի դրույթներից բխող ժամկետներում և արխիվացվելու են համաձայն Արտաքին գործերի նախարարությունում և արտերկրում հավատարմագրված ներկայացուցչություններում գործող կանոնակարգերի:

     

    6. Տվյալները հասանելի են բացառապես այն անձանց, ովքեր լիազորված են վերահսկչի կողմից:

     

    7. Տվյալները ենթակա են պաշտպանության համաձայն RODO-ի դրույթների և չեն կարող տրամադրվել երրորդ, այդ տվյալներին մուտք ունենալու լիազորություն չունեցող անձանց, ինչպես նաև չեն փոխանցվելու երրորդ պետությանը, որը չի բավարարում պաշտպանության երաշխիքները: Տվյալները կարող են փոխանցվել երրորդ պետությանը բացառապես այն դեպքում, եթե նման պահանջ սահմանված է Լեհաստանի կամ Եվրամիության օրենքներով` համաձայն RODO-ի 44-46-րդ հոդվածների դրույթների:

     

    8. Այն դեպքում, երբ մասնավոր օրենքներ այլ բան չեն նախատեսում, ապա Դուք ունեք տվյալների մշակման վերահսկողության իրավունքներ` սահմանված RODO-ի 15-19-րդ և 21-րդ հոդվածներով, մասնավորապես մուտք սեփական տվայլների բովանդակությանը և դրանցում ուղղումներ, լրացումներ, մշակման մասով սահմանափակումներ կատարելու, դեմ արտահայտվելու իրավունք:

     

    9. Ձեր տվյալները ավտոմատացված կերպով չեն մշակվելու: Տվյալները չեն ենթարկվելու պրոֆիլացմանը:

     

    10. Դուք ունեք իրավունք ներկայացնելու բողոք վերահսկիչ մարմին, հետևյալ հասցեով`

    Անհատական տվյալների պաշտպանության վարչության նախագահ

    00-193 Վարշավա

    Ստավկի փող. 2

    Print Print Share: