close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿ

  •  

    ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԵՎՐՈՅՈՎ ()

     

    Աղյուսակը գործում է 2016թ-ի հունվարի 1-ից և կազմում է հյուպատոսկան վճարումների մասին Արտաքին գործերի նախարարի 2015թ-ի դեկտեմբերի 18-ի որոշման մաս (Կանոնագիրք, 2237 կետ):

     

     

     

    1) Անձնագրային վճարներ

     

    1.01

    Անձնագրի տրամադրում

    110 ԵՎՐՈ

    1.02

    Անձնագրի տրամադրում անչափահաս անձին, ով անձնագիր ստանալու համար դիմում կատարելու պահին չի ավարտել 13 տարեկանը

    70 ԵՎՐՈ

    1.03

    Ժամանակավոր անձնագրի տրամադրում անձին, ում 18 տարին լրացել է, բայց 70-ը չի անցել անձնագիր ստանալու համար դիմում կատարելու պահին

    40 ԵՎՐՈ

    1.04

    Ժամանակավոր անձնագրի տրամադրում անչափահաս անձին

    30 ԵՎՐՈ

    1.05

    Լեհաստանի Հանրապետությունում պատրաստված անձնագրի  ստացման համար անհրաժեշտ ժամանակահատվածով ժամանակավոր անձնագրի տրամադրում անձին, ում 70 տարին չի լրացել դիմում կատարելու պահին

    15 ԵՎՐՈ

    1.06

    Հին անձնագրի վավերականության ժամկետի լրանալուց առաջ նոր անձնագրի տրամադրում, եթե անձնագիրը կորցվել կամ վնասվել է անձնագրի տիրոջ մեղավորությամբ

    330 ԵՎՐՈ

    1.07

    Նախկին անձնագրի վավերականության ժամկետի լրանալուց առաջ անձնագրի տրամադրում դիմում կատարելու պահին  13 տարին չլրացած անչափահաս անձին, եթե անձնագիրը կորցվել կամ վնասվել է անչափահաս անձի խնամակալի մեղավորությամբ

    210 ԵՎՐՈ

    1.08

    Երկրորդ անձնագրի տրամադրում

    110 ԵՎՐՈ

     

     

    2) Լեհաստանի քաղաքացիության հետ կապված գործողությունների կատարման վճարներ

     

    2.01

    Լեհաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմումի ընդունում և փաստաթղթերի մշակում, այդ թվում նաև Լեհաստանի քաղաքացիություն ստանալու վկայականի կամ Լեհաստանի քաղաքացիություն տալու մերժման ծանուցագրի հանձնում*

    360 ԵՎՐՈ

    2.02

    Լեհաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար դիմումի ընդունում և մշակում, այդ թվում նաև Լեհաստանի քաղաքացիությունը վերականգնելու որոշման հանձնում*

    40 ԵՎՐՈ

    2.03

    Լեհաստանի քաղաքացիություն ունենալու հաստատման դիմումի ընդունում և մշակում, այդ թվում նաև այդ հարցի վերաբերյալ որոշման հանձնում*

    80 ԵՎՐՈ

    2.04

    Լեհաստանի քաղաքացիությունից հրաժարվելու թույլտվության համար դիմումի ընդունում և մշակում, այդ թվում նաև նման համաձայնության տրամադրման ծանուցագրի հանձնում* 

    360 ԵՎՐՈ

    2.05

    2009թ-ի ապրիլի 2-ի օրենք 2-ի, հոդված 9-ի կարգով (2012թ-ի Կանոնագիրք, կետ 161` հետագա փոփոխություններով)   Լեհաստանի քաղաքացիության մասին հայտարատրության ընդունում

    30 ԵՎՐՈ

     

    * Հյուպատոսական փաստաթղթերի մշակման հետ կապված գործողությունների համար վճարներ չեն գանձվում, բացառությամբ` թարգմանությունների կատարման և հաստատման, կամ ստուգման և հաստատման վճարների:

     

    3) Օտարերկրացիներին սահմանի հատման թույլտվության տրամադրմանը վերաբերող արտոնագրային վճարներ ` փոքր սահմանային շարժման  և օտարերկրացիներին վերաբերող այլ շրջանակներում

     

    3.01

    Ազգային մուտքի վիզա ստանալու համար դիմումի ընդունում և ուսումնասիրություն 

    60 ԵՎՐՈ

    3.02

    Շենգեն կամ ազգային մուտքի վիզա ստանալու համար դիմումի ընդունում և վերանայում

    60 ԵՎՐՈ

    3.03

    Փոքր սահմանային շարժման շրջանակներում սահմանի հատման թույլտվության տրամադրման համար դիմումի ընդունում և ուսումնասիրություն

    20 ԵՎՐՈ

    3.04

    Փոքր սահմանային շարժման շրջանակներում սահմանի հատման թույլտվության տրամադրման համար դիմումի վերանայման համար ներկայացված դիմումի ընդունում և ուսումնասիրություն  

     

    20 ԵՎՐՈ

    3.05

    Օտարերկրացու համար ժամանակվոր լեհական ճանապարհորդական փաստաթղթի տրամադրում 

    30 ԵՎՐՈ

    3.06

    Ժամանակավոր ճանապարհորդական փաստաթղթի հաստատման մասին 1996թ-ի հունիսի 25-ի 96/409/ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության Խորհրդի որոշմամբ սահմանված (06.07.1996թ-ի ԵՄ Կանոնագիրք Լ(L) 168, էջ. 4) ժամանակավոր ճանապարհորդական փաստաթղթի տրամադրում

    30 ԵՎՐՈ

     

    Շենգեն մուտքի արտոնագրի դիմումի ընդունման և ուսումնասիրության վճարները կարգավորվում են Արտոնագրային օրենսգրքով, ինչպես նաև Արտոնագրերի դյուրացման մասին պայմանագրերով:

     

     

    4) Վճարներ տեղեկանքների և թույլտվությունների տրամադրման համար

     

    4.01

    Լեհաստանի Հանրապետության տարածքով զենքի և զինամթերքի ներմուծման կամ փոխադրման, կամ Հրազենի եվրոպական քարտում  նշում կատարելու համար տեղեկանքի տրամադրում

    60 ԵՎՐՈ

    4.02

    Լեհաստանի Հանրապետության տարածք կամ տարածքով դիակի կամ մարդկային մասունքների փոխադրման համար տեղեկանքի տրամադրում

    50 ԵՎՐՈ  

    4.03

    Այլ տեղեկանքի տրամադրում, քան սահմանված է հյուպատոսական վճարների սանդղակի 4.01 և 4.02 կետերում

    30 ԵՎՐՈ  

     

     

    5) Վճարներ  փաստաթղթերի ստացման և փոխանցման համար

     

    5.01

    Ազգային մարմնի կողմից փոխանցված փաստաթղթի հանձնում` արտասահմանում բնակվող անձի տվյալ մարմնում ներկայացված անմիջական դիմումի հիման վրա

    30 ԵՎՐՈ  

    5.02

    Լեհաստանի քաղաքացու դիմումի հիման վրա այլ փաստաթղթի, քան արժեթղթերի, արտասահմանում հայթայթում և ուղարկում երկիր (դրա հնարավոր վավերացման հետ միասին)

    30 ԵՎՐՈ  

    5.03

    Գրության ընդունում և ծառայողական ճանապարհով երկիր ուղարկում, եթե հյուպատոսին տվյալ գրության ներկայացումը չի խախտում վարույթի ժամկետը` համաձայն համապատասխան օրենքների 

    20 ԵՎՐՈ

    5.04

    Օտար բանակում կամ օտար ռազմական կազմակերպությունում ծառայելու համար թույլտվություն ստանալու համար դիմումի ընդունում և դրա փոխանցում երկրում համապատասխան մարմնին

    50 ԵՎՐՈ  

     

     

    6) Վճարներ հուպատոսական վավերականացման (լեգալիզացման), նոտարական, գործողությունների, ինչպես նաև թարգմանությունների կատարման և հաստատման համար

     

    6.01

    Փաստաթղթի վավերացում

    30 ԵՎՐՈ

    6.02

    Բնօրինակի կամ տվյալ փաստաթղթի հաստատված քաղվածքի հետ` քաղվածքի, համառոտագրի կամ պատճենի համապատասխանության կազմմում և հաստատում, ինչպես նաև հյուպատոսի կողմից կազմված և հյուպատոսական վարչությունում պահպանվող նոտարական ակտից քաղվածքի կամ համառոտագրի կազմմում

    30 ԵՎՐՈ  

    6.03

    Ներկայացված փաստաթղթի հետ` քաղվածքի, համառոտագրի կամ պատճենի համապատասխանության հաստատում

    30 ԵՎՐՈ

    6.04

    Ստորագրության կամ ձեռագիր նշանի իսկության վավերացում  

    30 ԵՎՐՈ  

    6.05

    Փաստաթուղթը ներկայացնելու ժամանակի հաստատում

    30 ԵՎՐՈ

    6.06

    Նոտարական ակտի պատրաստում

    200 ԵՎՐՈ

    6.07

    Նոտարական այլ գործողության կատարում

    30 ԵՎՐՈ  

    6.08

    Լեհերենից պետական լեզու  կամ ընդունող երկրում տարածված լեզու, կամ պետական լեզվից/ընդունող երկրում տարածված լեզվից լեհերեն թարգմանության կատարում և հաստատում` յուրաքանչյուր թարգմանված էջի համար**

    90 ԵՎՐՈ

    6.09

    Լեհերենից պետական լեզու/ ընդունող երկրում տարածված լեզու, կամ պետական լեզվից/ընդունող երկրում տարածված լեզվից լեհերեն թարգմանության ստուգում և հաստատում` յուրաքանչյուր թարգմանված էջի համար** 

    30 ԵՎՐՈ

    6.10

    Լեհերենից պետական լեզու/ ընդունող երկրում տարածված լեզու, կամ պետական լեզվից/ընդունող երկրում տարածված լեզվից լեհերեն քաղաքացիական կացության ակտերը հավաստող կամ կրկնվող բովանդակությամբ այլ  փաստաթղթերի թարգմանություն և իսկության վավերացում 

    30 ԵՎՐՈ

     

     

    ** Հյուպատոսական վճարների անհրաժեշտ չափը հաշվելու պարագայում` փաստաթղթի ծավալը որոշվում է երդվյալ թարգմանչի գործողությունների վարձատրության հետ կապված օրենքներով սահմանված կարգով:

     

    7) Քաղաքացիական կարգավիճակի հետ կապված վճարներ

     

    7.01

    Հյուպատոսի ներկայությամբ ամուսնության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում, ամուսնություն կնքելու վերաբերյալ արված հայտարարությունների, ինչպես նաև ամուսնությունը կնքելուց հետո ազգանվան փոփոխության և տվյալ ամուսնությունից ծնված երեխաների ազգանվան հետ կապված հայտարարությունների ընդունում, առարկայական հայտարարությունների ընդունման մասին արձանագրության կազմում և դրա փոխանցումը երկիր` Քաղաքացիական կացության գրանցման գործակալություն, ինչպես նաև ամուսնության վկայականի պատճենի հանձնում* ***

    500 ԵՎՐՈ  

    7.02

    Ամուսնություն կնքող անձի կողմից հավաստիացման ներկայացման ընդունում և փոխանցում Քաղաքացիական կացության գրանցման գործակալությանը, որ տվյալ անձին հայտնի չեն հանգամանքներ, որոնք կարող են բացառել ամուսնության կնքումը

    50 ԵՎՐՈ  

    7.03

    Տեղեկանքի տրամադրում և հանձնում առ այն, որ համաձայն Լեհաստանի օրենսդրության կարելի է կնքել ամուսնություն 

    50 ԵՎՐՈ

    7.04

    Քաղաքացիական կացության գրանցման գործակալությունից Լեհաստանումում տեղեկանքի հայթայթում և հանձնում առ այն, որ համաձայն Լեհաստանի օրենսդրության կարելի է կնքել ամուսնություն***   

    50 ԵՎՐՈ  

    7.05

    Հայրության ճանաչման համար անհրաժեշտ հայտարարության(-ների) ընդունում` ճանաչման վերաբերյալ տեղեկանքի հնարավոր տրամադրմամբ և համապատասխան Քաղաքացիական կացության գրանցման գործակալությանը փաստաթղթերի փոխանցմամբ

    50 ԵՎՐՈ

    7.06

    Քաղաքացիական կարգավիճակի լեհական ռեգիստրում քաղաքացիական կարգավիճակի արտասահմանյան փաստաթղթի տրանսկրիպցիայի կամ վերականգման հետ կապված փաստաթղթերի պատրաստում, ինչպես նաև նույն հիմքով կազմված քաղաքացիական կարգավիճակի լեհական ակտի քաղվածքի տրամդրում* ***

    50 ԵՎՐՈ

    7.07

    Արձանագրությունների համար հայտարարությունների ընդունում և Լեհաստանում ծնունդի կամ մահվան գրանցման վերաբերյալ դիմումի փոխանցում Քաղաքացիական կացության գրանցման գործակալությանը, ինչպես նաև ծննդյան կամ մահվան վկայականի քաղվածքի տրամադրում***

    50 ԵՎՐՈ

    7.08

    Անվան կամ ազգանվան փոփոխության վերաբերյալ արձանագրության համար արված հայտարարության ընդունում, ինչպես նաև դրա փոխանցում Քաղաքացիական կացության գրանցման գործակալություն Լեհաստանում

    50 ԵՎՐՈ

    7.09

    Անվան կամ ազգանվան փոփոխության վերաբերյալ դիմումի ընդունում`Քաղաքացիական կացության գրանցման գործակալություն երկրում փոխանցման և որոշման տրամադրման հետ միասին

    50 ԵՎՐՈ

    7.10

    Այլ գործողության կատարում` կապված քաղաքացիական կարգավիճակի հետ առնչվող հարցերին 

    30 ԵՎՐՈ

     

     

    * Փաստաթղթերի մշակման շրջանակներում կատարված հյուպատոսական գործողությունների համար լրացուցիչ գումար չի գանձվում, բացառությամբ` թարգմանության կատարման և հաստատման կամ ստուգման և հաստատման համար (հյուպատոսական վճարների 6.08, 6.09 և 6.10 կետերի սահմանաչափ)

    *** Վավերացման (լեգալիզացման) կամ ապոստիլի հնարավոր կատարմամբ

     

    8) Ծովային և գետային տրանսպորտի հետ կապված վճարներ

     

    8.01

    Նավի լեհական պատկանելիության ժամանակավոր վկայականի տրամադրում (դրոշի վկայական)

    240 ԵՎՐՈ  

    8.02

    Նավի կապիտանից ճանապարհորդության ընթացքում նավի կամ նավի վրա գտնվող բեռի հետ կապված վթարների մասին գրավոր հայտարարության ընդունում կամ գետային տրանսպորտի ընթացքում վթարի արձանագրության կազմում   

    300 ԵՎՐՈ  

    8.03

    Նավի վկայականի կամ անվտանգության քարտի տրամադրում կամ վավերականության ժամկետի հաստատում, կամ վկայականի վավերականության ժամկետի երկարացում` ծովերի պաշտպանության շրջանակներում` նավերի կողմից ծովերի աղտոտման առնչությամբ

    200 ԵՎՐՈ

    8.04

    Այլ գործողության կատարում կապված ծովային և գետային տրանսպորտի հետ   

    40 ԵՎՐՈ  

     

     

    9) Վճարներ գործողությունների առանձնահատուկ կատարման համար****

     

    9.01

    Հյուպատոսական վարչության տարածքից դուրս որևէ կողմի դիմումի հիման վրա գործողության կատարում, վարչությունից մեկնման և ժամանման ժամանակի հետ հաշված սկսված յուրաքանչյուր 8 ժամվա համար

    90 ԵՎՐՈ  

    9.02

    Հրատապ կարգով գործողության կատարում

    30 ԵՎՐՈ  

     

    **** Վճարները գործողությունների առանձնահատուկ կատարման համար գանձվում են անկախ հյուպատոսական գործողության կատարման համար արված վճարներից, ինչպես նաև կրած ծախսերի հետ վերադարձումից:

     

    Print Print Share: