close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ԼԵՀԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

  •  

     
     
    • Նորաշեն գյուղի ոռոգման համակարգի նորոգումը

    Արագածոտնի մարզ

    Մոտ 400 մետր երկարությամբ ջրատարի կառուցումը, որը գյուղի բնակիչներին ապահովում է ոռոգման ջրով դաշտերի և այգիների համար: Ծրագրի շնորհիվ մոտ 30 հողագործ կկարողանա վարել մինչ այդ անմշակ վիճակում գտնվող մի քանի տասնյակ հեկտար հողը: >>>ԱՎԵԼԻՆ

     

     

     

    • Տրակտոր Պառավաքար գյուղի համար

    Տավուշի մարզ

    Գյուղի կարիքները հոգալու համար ձեռք է բերվել տրակտոր իր անհրաժեշտ սարքավորումների հետ միասին (գութան, հնձող սարք և այլն): Վանաձորի գործարանում արտադրված տրակտորի սեփականատերն Ադրբեջանին սահմանանամերձ Պառավաքարի գյուղապետարնն է, որը գտնվում է Շամշադինում: Սարքավորումից կարող են օգտվել գյուղի բոլոր բնակիչները: Անհրաժեշտ է միայն գրանցվել ցուցակում և վառելանյութը գնել սեփական միջոցներով: Տրակտորավարի աշխատավարձը վճարում է գյուղապետարանը: >>>ԱՎԵԼԻՆ

     

     

     

    • Հարժիս գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքների շարունակում

    Սյունիքի մարզ

    Ծրագիրը նախորդ տարիների դեսպանության կողմից Հարժիս գյուղին հատկացվող օգնության ծրագրի շարունակությունն էր: 2010 թ.-ին ձեռք է բերվել կաթի պահպանման համար սառնարան, իսկ մեկ տարի անց մեկնարկել են Հարժիսի դպրոցի վերանորոգման աշխատանքները, որոնք շարունակվել են 2012 թ.-ին: Ծրագրի շրջանակներում իրականացվել է դպրոցի երկու հարկերի կապիտալ վերանորոգումը, այ թվում 11 դասասենյակ, ուսուցչանոցը, միջանցքները, և կահավորումը դասասեղաններով, աթոռներով և գրատախտակներով: Ծրագրի առավելություններից մեկն այն է, որ վերանորոգման աշխատանքները կատարել են տեղաբնակ շինարարները:

     

     

     

     

    • Տաթև-Հարժիս զբոսաշրջային ուղի

    Սյունիքի մարզ

    Ծրագրի նպատակն էր Տաթևի վանք եկող զբոսաշրջիկների հոծ բազմությանը խրախուսել այցելելու Որոտան գետի գեղատեսիլ կիրճից վեր գտնվող, թերևս ոչ այնքան հայտնի, Հարժիս գյուղը: Գյուղի բնակիչները դեսպանատան աշխատակիցների օգնությամբ տեղադրեցին ցուցանակներ Տաթևից Հարժիս մոտ 13 կմ ձգվող զբոսաշրջային ուղու վրա: Այն անցնում է մասնավորապես Որոտանի կիրճով, հին Հարժիսի ավերակներով, XIII դարի քարե կամրջով: Ճանապարհին կարելի է զմայլվել գերող բնությամբ և Սյունիքի գեղասքանչ բնապատկերներով: Ծրագրի շրջանակներում նաև կազմվել և տպագրվել է տեղեկատվական փաթեթ` նախատեսված Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար: Ապագայում այդ ուղու ճանաչումը և հետիոտն զբոսաշրջության զարգացումը Հարժիսի բնակիչներին հնարավորություն կընձեռի ունենալ լրացուցիչ եկամտի աղբյուր, որը  կխթանլի գյուղի բարգավաճելուն: >>>ԱՎԵԼԻՆ

     

      

    • Արջուտ գյուղի ոռոգման համակարգի կառուցում

    Լոռու մարզ

    Ծրագիրը 2010 թ.-ին  մեկնարկած Արջուտ գյուղի համայնքի աջակցմանն ուղղված ծրագրի շարունակությունն էր: Այդ ժամանակ կառուցվել է ջրատար բնակիչներին խմելու ջուր ապահովելու նպատակով: Ընթացիք տարում իրականացվել է Արջուտի ոռոգման համակարգի ընդլայնումը, որի շնորհիվ հնարավոր է դարձել գյուղի ստորին հատվածի անմշակ հողերը օգտագործել որպես մշակման համար  պիտանի դաշտեր և այգիներ: Ջրի սակավության պատճառով գյուղի հողերը մինչ այդ անմշակ էին:  

     

     

     

    • Գյուլագարակի դենդրոպարկի պահպանմանն ուղղված ծրագրեր

    Լոռու մարզ

    Ծրագրի նպատակներից մեկն էր աջակցել «Սոճուտ» դենդրարիի (անտառային այգու) պահպանմանը, որը Հայաստանում եզակի է իր տեսակով, և որի հիմնադիրն էր Էդմունդ Լեոնովիչը, ով ուներ լեհական ծագում, իսկ մյուսը` ուղղել հայ հասարակության ուշադրությունը դեպի առօրյա խնդիրները: Ծրագրի շրջանակներում իրականացվել է այգու ցանկապատումը և գնվել են մի շարք այգեգործական սարքավորումներ` հնձող սարք, էլեկտրական սղոց և այլն, ինչպես նաև տեղադրվել է տեղեկատվական ցուցանակ:

    Print Print Share: