-
Նորություններ Երկկողմ համագործակցություն Դեսպանություն Հյուպատոսություն
-
ԼԵՀԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
-
Հայաստանի լեհերի միություն «Պոլոնիա»
1996 թ-ից Հայաստանում գործում է լեհերին համախմբող Հայաստանի լեհերի միությունը` «Պոլոնիա»ն: Միության նախագահն է Լիանա Հարությունյանը:
Միությունը համախմբել է ավելի քան 200 անդամի: Այն գործում է ի շահ լեհերի և լեհական արմատներ ունեցող անձանց, ովքեր ապրում են Հայաստանում, ինչպես նաև տեղի միջավայրում քարոզում է լեհական մշակութային ժառանգությունը և Լեհաստանի մասին իմացությունը:
Միության նստավայրում կազմակերպվում են լեհերենի դասընթացներ, տպագրվում է „Póki my żyjemy” («Քանի դեռ կանք») ամսագիրը, կազմակերպվում են երիտասարդության և մեծահասակ անդամների հանդիպումներ, գործում է նաև լեհական գրադարան:
Միությանը կից գործում է „Gwiazdeczka” («Աստղիկ») երգչախումբը:
Կոնտակտային տվյալներ`
Հասցե` Թումանյան 28/20, բն. 51B, Երևան, ՀՀ
հեռ./ֆաքս` +374 10 232831
բջջ. /նախագահ/`+374 91203740
Էլ.փոստ` polonia@r.am; polonia.armenia@gmail.com
Լեհերի համագործակցություն «Դոմ պոլսկի»
Լեհերի համագործակցություն «Դոմ պոլսկի» հասարակական-բարեգործական կազմակերպությունը միավորում է լեհական ծագում, ինպես նաև Լեհաստանի հետ կապ ունեցող անձանց, ովքեր բնակվում են Շիրակի մարզում`Հայաստանի հյուսիս-արևմուտքում: Կազմակերպությունը գտնվում է Գյումրիում: «Դոմ պոլսկի»-ն սկսել է իր անկախ գործունեությունը 2013 թ-ին:
Կազմակերպության ղեկավարն է Արտյոմ Կառլովիչը:
Կազմակերպության նպատակն է ամրապնդել հայ-լեհական կապերը և նպաստել լեհերի և հայերի միջև դինամիկ համագործակցությանը, ինչպես նաև տարածել, օժանդակել և զարգացնել լեհական մշակույթը, ավանդույթները և լեզուն կազմակերպության անդամների շրջանում:
Կոնտակտային տվյալներ`
Հասցե` Սևակի փող. 11, 3126 Գյումրի,ՀՀ,
հեռ.` +374 91 01 53 44, +374 99 18 13 58, +374 98 18 13 58
էլ. փոստ` dompolskiy@gmail.com
կայքէջ` http://dom-polskiy.ucoz.pl/
«Պոլսկա ռոդինա» հասարակական կազմակերպություն
«Պոլսկա ռոդինա» (հայ. «Լեհական ընտանիք») ՀԿ-ը Հայաստանում գործում է 2014թ նոյեմբերի 19-ից (նախկինում, նրա անդամներն ընդգրկված են եղել «Հայ-լեհական համոգործակցություն» կազմակերպության կազմում): Կազմակերպության անդամները Հայաստանում բնակվող լեհերն են, ինչպես նաև սլավոնական ազգությունների ներկայացուցիչներ: Կազմակերպության նախագահը Մաժենա Կուրախ-Աղամիրյանն է:
«Պոլսկա ռոդինա» ՀԿ-ը զբաղվում է Հայաստանում լեհական մշակույթի և ավանդույթների տարածմամբ, մասնավորապես, հայրենասիրական թեմատիկային և լեհական ավանդական տոնակատարություններին վերաբերող գեղարվեստական ծրագրերի կազմակերպմամբ: Այն ծավալում է նաև բարեգործական գործունեություն:
Կազմակերպության երիտասարդ սերունդը մասնակցում է Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի ունեցող լեհերենի դասընթացներին, որոնք վարում է լեհ մանկավարժը:
Կոնտակտային տվյալներ`
Հասցե` Դավիթաշեն, I զանգված, 10շ. 3բն.,Երևան, ՀՀ
հեռ.` +374 10 36 73 72
բջջ. հեռ.` (նախագահ) +374 99 32 46 63
էլ. փոստ` marzena.aghamyrjan@wp.pl
Print
Share: